Բիեներցիա շուրջաթև | |
![]() Բիեներցիա շուրջաթև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Suaedoideae |
Տրիբա | Bienertieae |
Ցեղ | Բիեներցիա (Bienertia) |
Տեսակ | Բիեներցիա շուրջաթև (B. cycloptera) |
Միջազգային անվանում | |
Bienertia cycloptera |
Բիեներցիա շուրջաթև (լատին․՝ Bienertia cycloptera), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
15-40 սմ բարձրությամբ, սուկուլենտ, մերկ, բաց կանաչ միամյա բույս է։ Տերևները գլանաձև են, բութ, աղեղնաձև կորացած, հիմքով ցողունի հետ սերտաճած։ Ծաղիկները երկսեռ են և վարսանդավոր։ Պտուղները ափսեանման են, փափուկ, թևանման[1]։
Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ, Երասխ, Մասիս, Երասխահուն)։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայի հարավում, Արևելյան Անատոլիայում, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայում[1]։
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Աղակալված տարածքների յուրացման հետևանքով Արարատյան հարթավայրում կրճատվել են տարածման և բնակության շրջանները։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Որդան կարմիր» արգելավայրում[1]։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիեներցիա շուրջաթև» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիեներցիա շուրջաթև» հոդվածին։ |
|
|