Բիրգյուն

Բիրգյուն
թուրքերեն՝ BirGün
Տեսակօրաթերթ
Լեզութուրքերեն
Հիմնադրվել է2004
Երկիր Թուրքիա
ԳրասենյակՇիշլի, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Կայքbirgun.net(թուրքերեն)

Բիրգյուն (թուրք․՝ Birgün), Թուրքիայում հրատարակվող ձախ ուղղվածությամբ ընդդիմադիր օրաթերթ[1]։ Հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 14-ին[2]։ Որևէ մեդիահոլդինգի կողմից չի հովանավորվում։ Տպագիր թերթի մեկ օրինակը արժեքը 2 լիրա է[3]։ Վեբ-կայքը անդամավճար չի պահանջում։

Թերթը պատկանում է «Բիրգյուն» հրատարակչական ընկերությանը (Birgün Yayıncılık ve İletişim Ticaret AŞ)։ Թերթի գլխավոր խմբագիրն է Բերքանթ Գյուլթեքինը, իսկ վեբ-կայքի պատասխանատուն՝ Հաքան Դեմիրը։ Թերթի հայտնի խմբագիրներից են Բարըշ Ինջեն, Իբրահիմ Վարլըն[2]։

Ըստ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալների, «Բիրգյուն» օրաթերթի վաճառքը կազմել է 7.540[4], իսկ 2017 թվականի սեպտեմբերին վաճառքը կազմել է 11.259[5] օրինակ։

Թերթի վեբ-կայքում հրապարակվում են քաղաքական, մշակութային, տնտեսական, կրթական, առողջապահական ոլորտի հոդվածներ։ Թերթը ակտիվ է նաև Twittter սոցիալական ցանցում։ Վեբ-կայքն ունի նաև անգլերեն նյութերով բաժին (Birgün Daily), ինչպես նաև «Birgün Tv», որտեղ տեղադրվում է տարբեր բնույթի քննարկումներ՝ տեսանյութերի տեսքով։

2013 թվականի դեկտեմբերին Ստամբուլի Գեզի այգու կառուցապատման դեմ բողոքի ժամանակ «Բիրգյուն» օրաթերթը աչքի ընկավ դեպքի հետ կապված համարձակ հոդվածներով և վերնագրերով[6], ինչպես նաև Twittter սոցիալական ցանցում իր համարձակ գրառումներով։ «Բիրգյուն» օրաթերթի 2012 թվականի նոյեմբերի 26-ի համարում տեղադրել է Էրդողանի աչքերը սև ժապավենով փակված նկարը, իսկ ժապավենի վրա գրված էր լրագրողներ Բանու Գյուվենի, Էջե Թեմելքուրանի, Ահմեդ Շըքի, Էրթուղրուլ Մավիօղլուի, Նուրայ Մերթի անունները։ Նույն այս լրագրողները քննադատել են թերթին նման հոդված տպագրելու համար, նշելով որ նրանց նպատակը աչքերը բացելն է և ոչ թե փակելը[7]։ Իսկ Էրդողանը որպես իր իրավունքների խախտում, թերթին դատի է տվել և պահանջել 100 հզ. թուրքական լիրա։ Թերթը, ըստ դատավարության արդյունքի, պարտավորվել է Էրդողանին վճարել 10 հզ. թուրքական լիրա[8]։ Այս դատավարության ընթացքում բազմաթիվ լրագրողներ կանգնել են «Բիրգյուն» օրաթերթի կողքին։ Էրդողանի նպատակը թերթին վնաս հասցնելն էր, ինչի արդյունքում թերթը կփակվեր, քանի որ «Բիրգյուն» օրաթերթը չի հովանավորվում որևէ մեդիահոլդինգի կողմից[9]։

2015 թվականի փետրվարի 17-ին «Բիրգյուն» օրաթերթը հրատարակել է «Մարդասպան և գող Էրդողան» հոդվածը, ինչի արդյունքում խմբագիր Բարըշ Ինջեն, Բերքանթ Գյուլթեքինը և Ջան Ուղուրը դատապարտվել են 11 ամիս 20 օր ազատազրկման[10]։

2017 թվականի օգոստոսի 16-ին գյուլենական լինելու կասկածանքով ձերբակալվել է «Բիրգյուն» օրաթերթի խմբագիր Բուրաք Էքիջին։ Էքիջիի մոտ հայտնաբերվել է գյուլենականների միջև հաղորդակցության ծրագիր հանդիսացող ByLock հավելվածը։ 2018 թվականին Դատարանի որոշմամբ Էքինջին դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hangi gazete kime ait?». www.yeniakit.com.tr (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 «BİRGÜN GAZETESİ İLETİŞİM VE KÜNYE BİLGİLERİ». www.medyajans.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. [https://web.archive.org/web/20180829160756/http://www.gazetefiyatlari.com/ «Gazete Fiyatlar� 2018»]. web.archive.org. 2018 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 16 (օգնություն)
  4. «Tiraj | MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir». web.archive.org. 2018 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. medyatava@medyatava.com. «Tiraj | MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir». www.medyatava.com (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «31 Mayıs 2013'te gazeteler hangi manşetle çıkmıştı?». Diken (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «BirGün'e Güven, Mert, Temelkuran, Mavioğlu, Şık ve Türker'den tepki...». t24.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. «Birgün gazetesi, Erdoğan'a tazminat ödeyecek». Վերցված է 12.26.2018-ին.
  9. «Dışarıdaki Gazeteciler, Başbakan Recep Tayyip Erdoğan'ın 100 bin liralık manevi tazminat davası açtığı BirGün Gazetesi'nin yanında olduğunu açıkladı». Վերցված է 12.26.2018-ին.
  10. «BirGün'ün 'Katil ve Hırsız Erdoğan' manşetinin cezası 11 ay hapis». BBC News Türkçe (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. «'ByLock' iddiasıyla tutuklu bulunan Birgün editörüne altı yıl üç ay hapis». Diken (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ փետրվարի 27. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.