Բո | |
---|---|
Տեսակ | United States presidential pet?, առանձնյակ, ծառայողական շուն և castrated creature? |
Սեռ | արական |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 2008 |
Սատկել է | մայիսի 8, 2021[1] (12 տարեկան) |
Տեր | Բարաք Օբամայի ընտանիք |
Bo (dog) Վիքիպահեստում |
Բո (անգլ.՝ Bo, հոկտեմբերի 9, 2008 - մայիսի 8, 2021[1]), Օբամաների ընտանիքի շունը[2]։ Բոն պորտուգալական ջրային ցեղատեսակին պատկանող որձ շուն է[2]։ Նախագահի ընտանիքը շանը նվեր է ստացել նրանից հետո, երբ նրանք որոշում են կայացրել իրենց ապագա ընտանի կենդանու ցեղատեսակի հարցում[3]։ Նրանց ընտրության վրա ազդել է իրենց աղջկա՝ Մալի Օբամայի ալերգիան, որի համար ընտանիքը պետք է շուն ընտրեր ոչ ալերգիկ ցեղատեսակից։ Սպիտակ տանը Բոյին անվանում են ԱՄՆ-ի առաջին շուն` «Առաջին տիկին» տերմինի նմանությամբ[2][4][5]։
Պորտուգալական ջրային շները հանդիսանում են քիչ հանդիպող ցեղատեսակ։ 2009 թվականին ցեղատեսակից 48 ներկայացուցիչներ ներկայացվել են բրիտանական խոշորագույն «Քրաֆթ» ցուցահանդեսին[6]։ Այդ ցեղատեսակի մասին տեղեկագրքի հեղինակը՝ Քիթի Բրաունդը, գրել է, որ Հյուսիսային Ամերիկայում հաշվվել է ավելի քան 50 000 պորտուգալական ջրային շներ[7]։ Կարծում են, որ պորտուգալական ջրային շները ոչ ալերգիկ են, բացի այդ, գիտական հիմնավորումների համաձայն, մյուս ցեղատեսակների համեմատ ավելի ոչ ալերգիկ է[8]։
Բոյին բուծել են Արթ և Մարթա Սթերները Տեխասի նահանգից։ Շներից մեկը պատկանել է նաև սենատոր Թեդ Քենեդուն[9][10]։
Բոյին ձեռք է բերել գնորդ, որի անունը չի հայտարարվում, բայց ի վերջո հետ է վերադարձնում նրան։ Դա տեղի է ունեցել պայմանագրի պայմանով, որը կնքվել էր գնման ժամանակ, որով նոր տերը պարտավորվում էր հետ վերադարձնել կենդանուն, եթե շան հետ հարաբերությունները չստացվեն։ 2009 թվականի հունվարի 5-ից Բոյով սկսում է զբաղվել մարզիչ Դոն Սիլվեյը։
Ընտրություններից հետո առաջին պրես-կոնֆերենսիայի ժամանակ նախագահ Բարաք Օբամային տրվել է հարց, թե իր ընտանիքի համար, ինչ կենդանու է նախապատվություն տալիս։ Նախագահը պատասխանել է, որ ցանկանում է շուն վերցնել ապաստարանից՝ ավելացնելով, որ ապաստարանի շների մեծամասնությունը «նույն կերպ ազնվական չեն, ինչպես ինքը»[11]։ Օբաման հայտնել է, որ կարևոր է գտնել ոչ ալերգետիկ ցեղատեսակի շուն՝ աղջկա ալերգիայի պատճառով[11].:
Ավելի ուշ Օբաման տեղեկացրել է, որ իրենց ընտրությունը կանգնել է լաբրադուդլի (լաբրադոր-ռետրիվերի և պուսելի խառնուրդ) և պորտուգալական ջրային շների վրա[12]։ 2009 թվականի ապրիլի 12-ին մամուլը հայտարարել է, որ Օբամայի ընտանիքը ստացել է նվեր 6 ամսական շնիկ պատգամավոր Քենեդուց[9][13]։ Ապրիլի 14-ին, երբ Բոն պաշտոնապես դարձել է Օբամաների ընտանիքի անդամ, արվել է պաշտոնական լուսանկար, որի ետնամասում Սպիտակ տունն է[14]։ Պրես-կոնֆերենսիայի ժամանակ Օբամային հարցրել են, Բոյին թու՞յլ է տալու մտնել Օվալաձև աշխատասենյակ, նա պատասխանել է՝ իհարկե այո[14]։ Նաև նա մեջբերել է Հարրի Թրումենի խոսքերը. «Եթե Դուք ցանկանում եք ընկեր ունենալ Վաշինգտոնում, ապա շուն պահեք»[14]։
Ամերիկյան շների գրանցման գրքում Բոյի պաշտոնական անունը Ամիգոյի նոր հույս (Amigo’s New Hope) է[15]։ Առաջին տերը նրան անվանել է Չառլի[16]։ Շնիկը իր նոր անունը ստացել է նախագահ Օբամայի դստրերի՝ Մալիայի և Սաշայի կողմից, այդպիսի անուն ունի նաև նրանց բարեկամների կատուն, նաև տրվել է երգիչ Բո Դիդլի պատվին[17]։
2009 թվականի հունիսին Սպիտակ տունը թողարկել է մի կողմը Բոյի լուսանկարով բեյսբոլի քարտ, իսկ մյուս կողմում կենդանու կատակային նվաճումների վիճակագրություն։ Հակառակ կողմի տեղեկատվությունը ներառում է այնպիսի փաստեր, ինչպիսիք են Բոյի սիրելի ուտելիքը՝ լոլիկը, այն, որ Բոն դեռ չգիտի ինչպես լողանալ և այլն։ Քարտի կրկնօրինակը կարող եք ստանալ, եթե ուղղարկեք խնդրանք-նամակ և ծրարի հետադարձ հասցեով ու դրոշմակնիքներով[18][19][20]։
Սկզբում Բարաք Օբամայի ընտանիքը շեշտել է, որ նրանց շունը լինելու է ապաստարանից, բայց արդյունքում Բոն վերցվել է գործարանատիրոջից, որից հետո մամուլը սկսել է քննադատել նախագահին[21]։ 2008 թվականի ամռանը կենդանիների պաշտպանության կազմակերպությունը հավաքել է 50.000 խնդրագիր բաժանորդագրություն, որտեղ եղել է խնդրանք Օբամայի ընտանիքին վերցնել կենդանի ապաստարանից[22]։
Բոն ընդունվել է որպես նվեր, սակայն Օբամայի ընտանիքը պարտավորվել է նվիրաբերել բարեգործական ֆոնդին ապաստարանում ապրող կենդանիներին աջակցելու համար[23]։
Այնուամենայնիվ, որոշ բարեգործական կազմակերպություններ քննադատաբար են արտահայտվել Բարաք Օբամայի քայլի վերաբերյալ և հրաժարվել են ապաստարանից շուն վերցնել[22][24]։
The Washington Post թերթը հնարավորություն է ունեցել, որտեղ ասվել է, որ «Բոն գրավիչ տղա է։ Նա հարմար է Սպիտակ տան պաշտոնական իրադարձություններին՝ սև գույնի, սպիտակ կուրծք, թաթեր և փոքրիկ մորուք»[25]։
Ակնկալելով, որ ցեղատեսակը կտրուկ հայտնի կդառնա, ԱՄՆ-ի պորտուգալական ջրային շների ակումբի գործարանատերն արել է հայտարարություն, որտեղ նա դիմել է այն մարդկանց, որոնք ցանկանում են գնել այս ցեղատեսակից։ Մասնագետները զգուշացրել են, որ այս ցեղատեսակը հարմար է միայն կյանքի որոշակի ռիթմ ունեցող մարդկանց համար և չի հանդուրժում միայնակությունը[26]։
Միանգամից, երբ Բոն դարձել է Օբամա ընտանիքի անդամ, նրա մասին հեռարձակվել է չորս մանկական գիրք և սկսել են թավշե խաղալիքների վաճառք[27][28][29]։
2009 թվականի հուլիսի 17-ին լրագրող Բեն Գրինմանը The New York Times ամսագրում գրել է առաջին 100 օրերը Սպիտակ տանը Բոյի աչքերով[30]։
2010 թվականի մարտի 16-ին հրապարակվել է «Կյանքը մարդկանցից հետո» հեռուստահաղորդումը, որտեղ հեղինակները ներկայացրել են, ինչպիսին կլինի Բոյի կյանքը մարդկանց անհետանալուց հետո[31]։
{{cite web}}
: Invalid |url-status=unknown-host
(օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)