Բորբոսատեսուկ

Բորբոսատեսուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Թելուկայիններ (Chenopodioideae)
Տրիբա Axyrideae
Ցեղ Բորբոսատեսուկ (Krascheninnikovia)
Gueldenst., 1772

Բորբոսատեսուկ (լատին․՝ Ceratoides), թելուկազգիների ընտանիքի միամյա թփերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 7, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բորբոսատեսուկ գորշ (C. papposa

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը (բարձրությունը՝ 40-100 սմ) պատված է գորշ-դեղնավուն, աստղաձև թավով։ Տերևները հերթադիր են, երկարավուն, էլիպսաձվաձևից մինչև գծանշտարաձև, ամբողջաեզր, եզրերը՝ թեթևակի շրջված։ Առէջքային ծաղիկները մանր են՝ կարճ հասկանման ծաղկաբույլերում, վարսանդայինները՝ տերևանյութերում։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Հարուստ է վիտամիններով (տերևները)։ Գեղազարդիչ է։

Տարածումը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորբոսատեսուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորբոսատեսուկ» հոդվածին։