Բորուջեն (պարս.՝ بروجن), քաղաք կենտրոնական Իրանում, Չհարմահալ և Բախտիարի օսթանում, Բորուջեն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունն ըստ վերջին մարդահամարի տվյալների կազմում է 57 071 մարդ (2016)[1]։
Բորուջենը գտնվում է Չհարմահալ և Բախտիարի օսթանի արևելյան մասում` օսթանի վարչական կենտրոն Շահրե Քորդից մոտ 52 կմ հարավ-արևելք։ Տեղադրված է արևելյան Զագրոսի լեռներում գտնվող սարահարթի վրա, ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 57 071 մարդ, որոնք կազմում էին 17 228 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Չհարմահալ և Բախտիարի օսթանի երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Շահրե Քորդից հետո[2]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Բնակիչները հիմնականում պարսիկներ են, բնակչվում են նաև լոռեր և Չհարմահալի թյուրքեր։