Քաղաքացիությունը | Ուրուգվայ | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 9, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||
Հասակ | 190 սանտիմետր | ||
Քաշ | 79 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սանտյագո Իգնասիո Բուենո Սկիուտո (իսպ.՝ Santiago Ignacio Bueno Sciutto, նոյեմբերի 9, 1998[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Ժիրոնա» ակումբի պաշտպան։
Սանտյագոյի ավագ եղբայրը՝ Գաստոն Բուենոն, ևս ֆուտբոլիստ է։ Սանտյագոն ֆոտբոլային մարզիչ Գուստավո Բուենոյի զարմիկը և ֆուտբոլիստ Գոնսալո Բուենոյի խորթ եղբայրն է։
Բուենոն «Պենյարոլ» մայրաքաղաքային ֆուտբոլային ակումբի սան է։ 2016 թվականին հավաքների նախընտրական փուլից հետո Սանտյագոն ներառվել է հիմնական խմբի հայտում, բայց այդպես էլ նրա կազմում նորամուտ չի ունեցել։
2017 թվականի հունվարին Բուենոն երկուսուկես տարով պայմանագիր է ստորագրել իսպանական «Բարսելոնա»–ի հետ։ Տրանսֆերի գումարը կազմել է մեկ միլիոն եվրո։ «Պենյարոլ»-ը որպես բոնուս կարող էր ստանալ լրացուցիչ հինգ միլիոն եվրո խաղացողի կատալոնական ակումբում հաջող ելույթի դեպքում, նաև՝ 20% խաղացողի ապագայում հավանական վաճառքի հասույթից[2][3]։ Բուենոն ուղարկվել է «Պորտու», սակայն նրա կազմում պաշտոնական մրցախաղերում այդպես էլ չի մասնակցել[4]։ Չկարողանալով հաստատվել «Բարսենոլա»-ում՝ Բուենոն 2018 թվականի հունվարի վերջին վարձույթով տեղափոխվել է իսպանական երրորդ դիվիզիոնի «Պերալադա» ակումբ, որտեղ խաղացել է 12 մրցախաղ։ 2018 թվականի օգոստոսին նա կրկին ուղարկվել է «Պերլադա»՝ 2018/19 մրցաշրջանի համար[5], որի ընթացքում խաղացել է 29 մրցախաղ և խփել՝ 2 գոլ։ 2019 թվականի օգոստոսի 12-ին Բուենոն խզել է պայմանագիրը «Բարսենոլա»-ի հետ[4]։
2019 թվականի օգոստոսի 19-ին Բուենոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Ժիրոնա ՖԱ, որի հետ պայմանագիր է կնքել 5 տարով[6]։
2015 թվականի սկզբին Բուենոն «Ուրուգվայի մինչև 17 տարեկանների պատանիների հավաքականի» կազմում մասնակցել է Պարագվայում Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությունում։ Մրցախաղում նա խաղացել է Բոլիվյաի[7], Չիլիի[8], Կոլումբիայի[9], Բրազիլիայի[10], Պարագվայի[11], 2 անգամ Արգենտինայի[12][13] և Էկվադորի թիմերի դեմ մրցախաղերում[14]։
2017 թվականին Բուենոն Ուրուգվայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Եկվադորում Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում։ Մրցախաղում նա խաղացել Պերուի երիտասարդական հավաքականի[15], Բոլիվյաի երիտասարդական հավաքականի[16] և երկու անգամ Վենեսուելայի երիտասարդական հավաքականի թիմերի դեմ խաղերում[17][18]։
Նույն թվականի Բուենոն Հարավային Կորեայում մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ նրա հավաքականը հասել է կիսաեզրափակիչ։ Մրցախաղում նա խաղացել է Իտալիայի[19], Ճապոնիայի[20], Հարավաֆրիկյան Հանրապետության[21], Սաուդյան Արաբիայի[22], Պորտուգալիայի[23] և Վենեսուելայի երիտասարդական հավաքականների թիմերի դեմ խաղերում[24]։ Պորտուգալացիների դեմ խաղում Սանտյագոն խփել է գոլ։
Ուրուգվայի ֆուտբոլի հավաքական (մինչև 20)