Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա Национална художествена академия | |
---|---|
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա և դպրոց |
Միջազգային անվանում | National Academy of Arts |
Նախկին անվանումներ | «Գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան» «Գեղարվեստական ակադեմիա» «Նիկոլայ Պավլովիչի անվան գեղարվեստի բարձրագույն ինստիտուտ» |
Հիմնադրված է | 1896 |
Ուսանողներ | 1165 |
Երկիր | Բուլղարիա |
Կայք | Պաշտոնական կայքը |
National Academy of Arts, Sofia Վիքիպահեստում |
Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (բուլղար․՝ Национална художествена академия, կարճ՝ НХА), բարձրագույն ուսումնական հաստատություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Համարվում է երկրի ամենահին և հայտնի արվեստի դպրոցը։
Գեղարվեստի ազգային ակադեմիան հիմնադրվել է 1896 թվականին հայտնի նկարիչներ և հասարական գործիչներ Իվան Միրկվիչկայի, Անտոն Միտովի, Իվան Շիշմանովի կողմից։ Դպրոցի առաջին ուսուցիչներից են եղել չեխ Իվան Միրկվիչկան և Յարոսլավ Վեշինը, հրեա քանդակագործ Բորիս Շացը[1][2]։
Շիպկա 1 հասցեում տեղակայված ակադեմիայի շենքը կառուցվել է 1907 թվականին ռուս ճարտարապետ Ալեքսանդր Սմիրնովի կողմից։
1909 թվականին հաստատությունը կոչվել է «Գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան», 1921 թվականին՝ «Գեղարվեստական ակադեմիա», 1951 թվականին՝ «Նիկոլայ Պավլովիչի անվան գեղարվեստի բարձրագույն ինստիտուտ», 1995 թվականից՝ «Գեղարվեստի ազգային ակադեմիա»։
Ակադեմիան ունի 1,000 ուսանող, որոնցից 130 օտարերկրյա ուսանողներ են։
Գեղարվեստի ազգային ակադեմիայի կազմում գործում է 2 ֆակուլտետ՝
Կերպարվեստի ֆակուլտետ
Կիրառական արվեստի ֆակուլտետ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա» հոդվածին։ |