Բրայդուելը (անգլ.՝ Bridewell Palace) խիստ կանոնակարգով բանտ է Լոնդոնում։ Բանտը հայտնի է նրանով, որ այստեղ ընկնողները էլ այլևս դուրս չէին գալիս։ Բանտը գործել է մինչև 1864 թվականը[1]։
Ի սկզբանե այս կառույցը օգտագործվել է որպես ամրոց Հենրի VIII-ի համար, որը կառուցվել էր միջնադարյան St Bride’s Inn հյուրանոցի փոխարեն։ Անվանումը ստացել է մոտակայքում գտնվող շինության անունից, որը նվիրված է եղել Սուրբ Բրիգիտեյին։ Շենքի մեծ մասը այրվել էր Լոնդոնյան մեծ հրդեհի ժամանակ և վերակառուցվել է 1666-1667 թվականներին։ 2003 թվականին նշվեց կառույցի հիմնադրման 450-ամյակը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայդուել» հոդվածին։ |
|