Բրիոնի Փեյջ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | trampoline gymnast |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 10, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Կրու, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Հասակ՝ | 1,72 մետր |
Քաշ | 62 կիլոգրամ |
Բրիոնի Փեյջ (անգլ.՝ Bryony Page, դեկտեմբերի 10, 1990[1], Կրու, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի մարզուհի, որը մրցում է բատուտացատկում: Օլիմպիական խաղերի արծաթե (2016), բրոնզե (2020) և ոսկե (2024) մրցանակակիր[2]։ Առաջին բրիտանացի մարզուհին, որը բատուտացատկի մրցումներում նվաճել է օլիմպիական մեդալ:
Բրիոնին ծնվել է Մեծ Բրիտանիայի Չեշիր նահանգի Կրու քաղաքում, մեծացել է Վրենբուրիում, որը գտնվում է Նանտվիչի մոտ: Սովորել է Brine Leas School և Malbank School դպրոցներում, ինչպես նաև Sixth Form College քոլեջում[3]։ Բատուտացատկով սկսել է զբաղվել ինը տարեկանում[4][5]։
Շեֆիլդի համալսարանում ուսումնասիրել է կենսաբանություն: Համալսարանն ավարտել է 2015 թվականին[6][7]՝ ստանալով գերազանցության դիպլոմ: Նրա դիսերտացիայի թեման եղել է դինոզավրերի ձայների ուսումնասիրությունը[5][8]։ Համալսարանն ավարտելուց հետո շարունակել է զբաղվել բատուտացատկով[8]։
Սպորտով զբաղվելիս, նա երկու տարի շարունակ անընդհատ տառապում էր «մանդրաժից»՝ մի վիճակ, որը տեղի է ունենում հին մարզիկների մոտ՝ հանկարծակի և առանց տեսանելի պատճառի (մանր մոտորիկայի կորուստ), ինչը ազդել է իր ինքնավստահության և սպորտում արդյունքների վրա։ Փորձառու մարզչի հետ մարզումները, ի վերջո, օգնեցին նրան հաղթահարել այս վիճակը[9]։
Նա մասնակցել է 2010 թվականի աշխարհի առաջնությանը[10], որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը անհատական մրցումներում։[11]
2011 թվականին աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ թիմային հաշվարկում[11]։
2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերը բաց է թողել հիվանդության և վնասվածքի պատճառով[6], բայց նույն տարում Սոֆիայի գավաթի խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ[11]։
2013-2015 թվականներին հաղթել է բրիտանական երեք առաջնություններում։ 2013 թվականի աշխարհի առաջնությունում բրիտանական թիմի կազմում նվաճել է ոսկե մեդալ, ինչպես նաև բատուտացատկի 2014 թվականի և 2016 թվականի Եվրոպայի առաջնություններում [12][11][13]։ 2015 թվականի աշխարհի առաջնությունում անհատական հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը։[4][14]
2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում դարձել է բատուտացատկի եզրափակչի մասնակից[15]։ Եզրափակչում հավաքել է 56.040 միավոր։ Չեմպիոն Ռոզի ՄաքԼենանը հավաքել է 56.465 միավոր։ Բրիոնին նվաճել է արծաթե մեդալ՝ առաջին օլիմպիական արծաթե մեդալը բրիտանացի բատուտացատկորդների շրջանում[16][17]։
2024 թվականի օլիմպիական խաղերում բատուտացատկի անհատական մրցումներում նվաճել է ոսկե մեդալ[2]։
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիոնի Փեյջ» հոդվածին։ |
|