![]() | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Կանզաս, ԱՄՆ |
Կրթություն | Կանզասի համալսարան և Shawnee Mission East High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոպրոդյուսեր, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան և կինոռեժիսոր |
IMDb | ID ID 0105111 |
branit.com |
Բրյուս Բրանիտ (հուլիսի 10, 1967, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, համակարգչային գրաֆիկայի և վիզուալ էֆեկտների ստեղծման մեծ փորձ ունեցող անձնավորություն։ Առաջադրվել է ութ անգամ «Էմմի» մրցանակի՝ ակնառու վիզուալ էֆեկտների համար։ Նրան է պատկանում Կանզաս Սիթիում գործող Branit VFX ընկերությունը, որը տեսողական էֆեկտներ է արտադրում հեռուստատեսության, ֆիլմերի և գովազդների համար։
Ծնվել է 1967 թվականի հուլիսի 10-ին։ Կանզասի համալսարանում սովորել է արդյունաբերական դիզայն։
1995 թվականին Միսսուրի նահանգի Կանզաս Սիթիից տեղափոխվել է Լոս Անջելես։ 2004 թվականին նա վերադարձավ Կանզաս Սիթի։
Բրանիտը հայտնի է «405» կարճամետրաժ ֆիլմի վրա իր աշխատանքով (2000 թվական)[1]։ Ջերեմի Հանթի մասնակցությամբ երեք րոպեանոց ֆիլմը ցույց է տալիս, որ McDonnell Douglas DC-10-ը հաջողությամբ վթարային վայրէջք է կատարում Լոս Անջելեսի ճանապարհներից մեկում։
2007 թվականին Բրանիտը թողարկեց World Builder-ը[2][3]՝ հուզիչ կարճամետրաժ ֆիլմ, որը ցույց է տալիս ապագա համակարգչային ինտերֆեյսը կոմայի մեջ պառկած կնոջ համար հոլոգրաֆիկ աշխարհ ստեղծելու համար։ Այս տեսահոլովակը մի քանի մրցանակների է արժանացել KC Filmmakers Jubilee-ում, Ինդիանապոլիսի միջազգային փառատոնում և Indy Shorts Fest-ում։
Բրանիտը կնոջ և որդու հետ ապրում է Կանզաս Սիթիի մոտ։
Տարի | Պարգև | Կարգավիճակ | Աշխատանք |
---|---|---|---|
1999 | Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» | Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «Thirty Days») | Աստղային ճանապարհ՝ Վոյաջեր |
2000 | Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» | Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «The Haunting Of Deck 12») | Աստղային ճանապարհ՝ Վոյաջեր |
2000 | Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» | Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «Life Line») | Աստղային ճանապարհ՝ Վոյաջեր |
2003 | Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» | Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «The Expanse») | Աստղային ճանապարհ՝ Էնտերպրայզ |
2012 | Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» | Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «Face Off») | Ամեն ինչում լուրջ |
2012 | Վիզուալ էֆեկտների մասնագետների միություն | Լավագույն օժանդակ տեսողական էֆեկտներ (Մաս։ «Face Off») | Ամեն ինչում լուրջ |
2016 | Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» | Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «Նապաստակի բուն») | 11.22.63 |
2018 | Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» | Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «Ուղևոր») | Վայրի արևմուտքի աշխարհը |
2020 | Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» | Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «Ճգնաժամային թեորիա») | Վայրի արևմուտքի աշխարհը |
|