Բրյուս Գելեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1930[1][2][3] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 21, 1978[1][2][3] (47 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Mount Sinai Memorial Park Cemetery |
Կրթություն | Եյլի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, երգերի հեղինակ, երգերի հեղինակ, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոռեժիսոր, դրամատուրգ և կինոպրոդյուսեր |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Բրյուս Գելեր (անգլ.՝ Bruce Geller; հոկտեմբերի 13, 1930[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 21, 1978[1][2][3], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ և հեռուստապրոդյուսեր, երբեմն հանդես է եկել որպես ռեժիսոր, դերասան և կոմպոզիտոր։ Առավել հայտնի է «Առաքելությունն անիրագործելի է» (1966-1973) և «Դետեկտիվ Մեննիքս» (1967-1975) սերիալներում կատարած իր աշխատանքով։
Բրյուս Բերնարդ Գելերը ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 13-ին Նյու Յորքում։ 1952 թվականին ավարտել է Յելսկի համալսարանը, որտեղ սովորել է հոգեբանություն և սոցիոլոգիա, ինչպես նաև շատ հետաքրքրվել է թատրոնով։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ սկսել է հեռուստատեսային սցենարիստի կարիերան[4]։
1950 թվականից սկսել է իրեն փորձել որպես որոշ սերիալների առանձին դրվագների սցենարիստ, 1963 թվականից՝ որպես որոշ սերիալների առանձին դրվագների պրոդյուսեր։ 1957 և 1961 թվականներին նա թողարկել է պոեզիայի երկու կԱգիրք մյուզիքլների համար, բայց դրանք արժանացել են քննադատների կողմից բավականին բացասական արձագանքների։ 1966-1973 թվականներին աշխատել է «Առաքելությունն անիրագործելի է» սերիալի վրա, իսկ 1967-1975 թվականներին՝ «Խուզարկու Մեննիքս» սերիալի վրա։ Նա յուրաքանչյուր առիթի համար պատրաստել է մոտ երկու հարյուր դրվագ, ինչն էլ նրան մեծ ճանաչում է բերել հեռուստատեսության աշխարհում ։
1953 թվականի սեպտեմբերի 7-ին Գելերը ամուսնացել է Ժանետ Մարկս անունով աղջկա հետ[4]։ Զույգը միասին ապրել է 25 տարի՝ մինչև Բրյուսի մահը։ Ամուսնությունից ունեն երկու դուստր՝ Լայզան և Քեթերինը ։ Ժաննետը մահացել է 2007 թվականի օգոստոսին ծերությունից[5]։
Բրյուս Գելերը թռիչքների էնտուզիաստ էր, ուներ սեփական Cessna 337 Skymaster ինքնաթիռ։ 1978 թվականի մայիսի 21-ին նա ղեկավարել է այդ ինքնաթիռը, հայտնվել խիտ մառախուղի մեջ և առավոտյան ժամը 9։15-ին բախվել է Սանտա Բարբարա քաղաքի մերձակա լեռնային լանջին։ Գելերը թաղվել է Լոս Անջելեսի «Սինայ Լեռ» գերեզմանատանը։
|