Բրունան իր կարիերան սկսել է վաղ տարիքից` նկարահանվելով գովազդներում և տեսահոլովակներում։ Նրա առաջին նկարահանումը եղել է Gente Inocente ծրագրում Մարսիո Գարսիայի հետ միասին[12][13]։ Նրա` հեռուստասերիալում դեբյուտային նկարահանման առաջարկը եկել է Չինիհա Փոլի կողմից Բրունային տեսահոլովակում տեսնելուց հետո[14]։ Նրա դերասանական դեբյուտը եղել է 2003 թվականին, Մանուել Կառլոսի «Կանայք սիրո մեջ» հեռուստասերիալում, որտեղ, մարմնավորելով Սալեթին, հայտնի է դարձել[15]։ Նույն տարում մեկ այլ հեռուստասերիալում նա մարմնավորել է Ջուլյային։ 2005 թվականին «Ամերիկա» հեռուստասերիալում նա ստանձնել է կույր Մարիա Ֆլորի դերը։ 2006 թվականին նկարահանվել է «Կոբրաներ և մողեսներ» մելոդրամայում, որպես Լուրդինա։ 2007 թվականին «Արգելված ցանկություն» հեռուստասերիալում մարմնավորել է Մարիա Օուգուստային, իսկ 2008–ին «Բիզնես Չինաստանից»–ում` Ֆլոր դե Լյուսին։ 2010 թվականին «Ճակատագրի գետը» հեռուստասերիալում ստանձնել է պրոֆեսոր Թերեզայի դերը, իսկ 2011–ին «Այդ համբույրը» հեռուստասերիալում եղել է գլխավոր դերակատարներից մեկը՝ տիկին Բելեզինան։
2014 թվականին սցենարիստ Մանուել Կառլոսը Բրունային հրավիրել է նկարահանվելու «Հելենայի ստվերը» վեպի հիման վրա նկարահանվող հեռուստասերալում, Հելենայի դերում։ Դերասանուհին նաև խաղացել է Յոն Սվետնամի դրամաներից մեկում[16]։