Գաբրիել Ռեժան

Գաբրիել Ռեժան
ֆր.՝ Gabrielle Réju
Ծնվել էհունիսի 6, 1856(1856-06-06)[1][2]
Ծննդավայրformer 5th arrondissement of Paris, Ֆրանսիա[2]
Մահացել էհունիսի 14, 1920(1920-06-14)[1][3][4][…] (64 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[5]
ԳերեզմանՊասի գերեզմանատուն
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի տնօրեն, դերասանուհի և ձեռնարկատեր
Ամուսին(ներ)Պոլ Պորել
Համատեղ ապրող(ներ)Samuel Pozzi?
Երեխա(ներ)Jacques Porel? և Germaine Porel?
Պարգևներ և մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Գաբրիել Ռեժան (Rejane, իսկական անունը և ազգանունը՝ Շառլոթ Ռևժյու, Reju, հունիսի 6, 1856(1856-06-06)[1][2], former 5th arrondissement of Paris, Ֆրանսիա[2] - հունիսի 14, 1920(1920-06-14)[1][3][4][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի դերասանուհի։

Փարիզի Դրամատիկական կոնսերվատորիան ավարտելուց հետո առաջին ելույթն ունեցել է 1875 թվականին։ 1906 թվականից ղեկավարել է Ռեժանի թատրոնը, ուր խաղացել է մինչև կյանքի վերջը։ Ռեժանի արվեստը հարազատ էր իր ժամանակակից դրամատուրգների ռեալիստական որոնումներին։ Ստեղծել է նրբագեղ, ընդգծված մարդկային հատկանիշներով օժտված կերպարներ։ Խաղացել է Նորա (Իբսենի «Նորա»), Կլոտիլդա (Բեկի «Փարիզուհին»), Ժերմինի (Գոնկուր եղբայրների «Ժերմինի Լասերտե») ևն։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի շատ երկրներում (1897, 1899, 1901, 1910 թվականներին՝ Ռուսաստանում), Հարավային և Հյուսիսային Ամերիկայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ծննդական — P. 34.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  5. 5,0 5,1 5,2 մահվան վկայական — P. 18.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Ռեժան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։