Գալինա Կուկլևա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | բիաթլոնիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 21, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Ishimbay, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 176 սանտիմետր |
Քաշ | 66 կիլոգրամ |
Գալինա Ալեքսեևնա Կուկլևա (ռուս.՝ Галина Алексеевна Куклева, նոյեմբերի 21, 1972, Ishimbay, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բիաթլոնիստ, Օլիմպիական խաղերի չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1990), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1998)։ ԽՍՀՄ (1990 թվականից) և Ռուսաստանի (1993 թվականից, մարզիչ՝ Լ. Գուրև) ազգային հավաքականների անդամ։
Իշիմբայ քաղաքի բիաթլոնի հանրապետական օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Մարզիչը եղել է Վ. Նովոժիլովը։
2002-2003 մրցաշրջանի վերջում հայտարարել է պրոֆեսիոնալ սպորտից հեռանալու մասին։
1998 թվականին Նագանոյում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերում Գալինա Կուկլևան 7,5 կմ սպրինտում դարձել է օլիմպիական չեմպիոն, ինչպես նաև Ռուսաստանի թիմի կազմում նվաճել է արծաթե մեդալ փոխանցումավազքում։ 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում փոխանցումավազքում դարձել է բրոնզե մեդալակիր։
Գալինա Կուկլևան Ռուսաստանի թիմի կազմում երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն փոխանցումավազքում 2000, 2001 և 2003 թվականներին։ 2000 թվականին զանգվածային մեկնարկում և 1999 թվականին Օսլոյում նվաճել է արծաթե մեդալներ փոխանցավազքում։ 1997 թվականին փոխանցավազքում արժանացել է բրոնզե մեդալի։
Հաղթել է աշխարհի գավաթի 9 էտապներում (1996-2000, 2002-2003), նվաճել արծաթե (1996, 2000, 2002-2003) և բրոնզե (1993-1994, 1996-1999, 2002) մեդալներ։
1996 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն փոխանցումավազքում։ 1996 թվականին սպրինտում նվաճել է բրոնզե մեդալ։
1990 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 1992 թվականին՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1991 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։
1996 թվականին դարձել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։
1997 թվականին ճանաչվել է ամառային բիաթլոնի Ռուսաստանի չեմպիոն։
Իշիմբայի թիվ 2 միջնակարգ դպրոցի շրջանավարտ է[1]։ 1998 թվականին ավարտել է Տյումենի պետական համալսարանը։
Տյումենի պետական համալսարանի պրոֆեսոր է։
|