Գյուղ | ||
---|---|---|
Կառնի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կամախի գավառակ | |
Այլ անվանումներ | Գռանի, Կառնի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կառնի, գյուղ Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։ Գտնվում էր Երզնկա քաղաքից 20-25 կմ արևմուտք, Կամախ քաղաքից 18-19 կմ հյուսիս-արևելք, խոր ձորի մեջ, Սեպուհ լեռան ստորոտում։
Գյուղի մոտակայքում` Երզնկա տանող ճանապարհին, կա երկու հսկա քարակտորներ, որոնք ըստ ավանդության սկզբում մի քարաժայռ է եղել։ Այն թրով երկու մասի է բաժանել Տրդատ Գ թագավորը Գրիգոր Լուսավորչի հետ։
Գյուղը ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Գյուղը հայաբնակ էր։ 1909 թվականին ուներ 201 (27 ընտանիք) հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Գառնին ունեցել է Ս. Թորոս անունով եկեղեցի։ Գառնի է մոտ է գտնվում Դեղթափ անունով քարաժայռը, որի վրա չորս ավետարանիչ էին պատկերված։
Գյուղի մոտակայքում է գտնվել Ս. Գրիգոր Լուսավորիչ վանքը, որը նոր ժամանակներում` մինչև 1915 թվականը հանդիսանում էր շրջակայքի հայության ամենանշավոր ուխտատեղին։
Գյուղն ուներ Թորգոմյան անունով վարժարան, որտեղ սովորում էր 20-25 աշակերտ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 272)։ ![]() |
|