Գառնուկ անգլ.՝ Boundin' | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | մուլտֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ, երաժշտական ֆիլմ և կատակերգություն |
Ռեժիսոր | Բադ Լաքի |
Սցենարիստ | Բադ Լաքի |
Պատմող | Բադ Լաքի |
Պրոդյուսեր | Օսնատ Շուրեր |
Երաժշտություն | Բադ Լաքի |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Պիքսար |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+ |
Տևողություն | 5 րոպե |
Թվական | 2003 |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
pixar.com/boundin |
«Գառնուկ» (անգլ.՝ Boundin), հինգ րոպեանոց համակարգչալին անիմացիոն հոլովակ, որն ստեղծվել է 2003 թվականին՝ Փիքսար կազմակերպության կողմից։ Առաջին անգամ ցուցադրվել է «Սուպեր ընտանիք» ֆիլմից առաջ։ Մուլտֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը և հնչյունավորողը Փիքսար ստուդիայի անիմատոր Բադ Լաքին էր։ 2004 թվականին նոմինացվել է Օսկարի, որպես լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ։
Բարձրալեռնային տարածքում ապրում էր սպիտակ գառնուկ, որն այնքան էր հպարտանում իր մորթով, որ ուրախությունից չեչոտկա էր պարում։ Մի անգամ նրա հետևից եկան ոչխարաբույծները և խուզեցին նրա բուրդը։ Դրա հեր միասին նա կորցրեց ինքնավստահությունը, և հարևանները սկսեցին ծաղրել նրան։ Նրա կողքով թռչկոտում էր լավատեսությամբ լցված մի հսկա եղջերավոր ճագար։ Նա հանգստցրեց գառնուկին, ասելով, որ կարևոր չէ նրա վրա բուրդ կա թե ոչ, կարևորը այն է ինչ ներսում է։ Դա օգնեց գառնուկին գոտեպնդվել և պարել ամբողջ տարին։
Ֆիլմը կրկնօրինակվել է 2004 թվականին «Նևաֆիլմ» կինոընկերության կողմից՝ «Disney Character Voices International» ընկերության պատվերով։
|