Գավեյն Ջոնս | |
---|---|
Պետություն(ներ) | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 11, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Քիթլի, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կոչում | գրոսմայստեր[1], միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2620 |
ՖԻԴԵ համար | 409561 |
365chess | Gawain_C_Jones |
Chesstempo համար | 96576 |
ICCF համար | 96576 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2012[2], Շախմատային օլիմպիադա 2014[2], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
gawainjones.co.uk | |
Gawain Jones Վիքիպահեստում |
Գավեյն Ջոնս (անգլ.՝ Gawain Jones, դեկտեմբերի 11, 1987, Քիթլի, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի շախմատիստ, գրոսմայստեր (2007):
2012, 2017 և 2024 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի չեմպիոն։
Անգլիայի շախմատի հավաքական կազմում մասնակցել է մի քանի շախմատային օլիմպիադաների, Եվրոպայի թիմային առաջնությունների, 2019 թվականի աշխարհի թիմային առաջնությանը։
2011 թվականին դարձել է Շախմատի համագործակցության առաջնության հաղթող։
2015 և 2018 թվականների կայծակնային շախմատի աշխարհի և 2018 թվականի արագ շախմատի աշխարհի առաջնությունների մասնակից։
2019 թվականին մասնակցել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի։
Կինը՝ Սյու Մարորոան (1991-2023), եղել է նորզելանդացի շախմատիստուհի, կանանց միջազգային վարպետ։ Նրանք ամուսնացել են 2012 թվականին։ 2023 թվականին Սյու Մարորոան մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո՝ հետծննդյան բարդություններից[3]։
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գավեյն Ջոնս» հոդվածին։ |
|