Գյուղ | ||
---|---|---|
Գելհոք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խարզանի գավառակ | |
Այլ անվանումներ | Գելհոգ, Գելհոկ, Գլճուկ, Գյալհոք, Գյալհուկ, Կալհոկ, Կալհոք, Կալհոքյան, Կահոկ, Կյալհոք, Կելհոնք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Գելհոք, հնում բերդ, իսկ հետո գյուղ Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի Սասուն գավառում, իսկ հետագայում գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խարզանի գավառակում[1]։
Գյուղի մասին առաջին հիշատակությունը վերագրվում է XV դարին, որտեղ Մովսես Արծկեցին բնակավայրը հիշատակում է Կալհոքյան ձևով։
Գելհոքի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1882 թվականին գյուղն ուներ 27 տուն՝ 184 հայ բնակչով։
Գելհոքն ուներ հայկական եկեղեցի, որը 1882 թվականին արդեն ավերակ էր[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 357)։ |
|