Գեյլ Լևին անգլ.՝ Gail Levin | |
---|---|
Ծնվել է | 1948[1][2][3][…] |
Ծննդավայր | Ատլանտա |
Մասնագիտություն | արվեստագետ, լուսանկարիչ, ֆոնդապահ, ակադեմիկոս, ակնարկագիր, կանանց իրավունքների պաշտպան, պատմաբան, արվեստի տեսաբան, արվեստագետ և համադրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թաֆթսի համալսարան, Ռատգերսի համալսարան, Simmons University? և Combs College of Music? |
Աշխատավայր | Նյու Յորքի քաղաքային համալսարան |
Գեյլ Լևին (անգլ.՝ Gail Levin, 1948[1][2][3][…], Ատլանտա), ամերիկացի արվեստագետ, կենսագիր, նկարիչ և արվեստի պատմության, ամերիկյան ուսումնասիրությունների, կանանց հետազոտությունների և հումանիտար գիտությունների վաստակավոր պրոֆեսոր Բարուխ քոլեջում[4] և Նյու Յորքի Քաղաքային համալսարանում[5]։ Հանդիսանում է Էդվարդ Հոփերի ստեղծագործության հետազոտող[6], արթ ֆեմինիզմի[7], աբստրակտ էքսպրեսիոնիզմի[8], մոդեռնիզմի վրա աշկենազի ժառանգության ազդեցության[9] և ամերիկյան մոդեռնիզմի մասնագետ։ Լևինը եղել է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի Հոփեր հավաքածուի առաջին հսկիչը[4]։
Լևինը ծնվել և մեծացել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, որտեղ նա ավարտել է Նորթսայդի միջնակարգ դպրոցը։ Նա 1969 թվականին ստացել է Սիմոնս քոլեջի բակալավրի աստիճան, 1970 թվականին՝ կերպարվեստի մագիստրոսի աստիճան Թաֆթս համալսարանում, իսկ 1976 թվականին Ռատգերսի համալսարանում ստացել է արվեստի պատմության դոկտորի աստիճան։
Որպես նկարչուհի՝ Լևինը մասնագիտացել է լուսանկարչության, լուսանկարների մոնտաժի և կոլաժների մեջ։ 2014 թվականի գարնանը նրա աշխատանքները ցուցադրվել են անհատական ցուցահանդեսի շրջանակներում, Նյու Յորքի պատկերասրահի կին նկարիչների ազգային ասոցիացիայում[10]։
Լևինը հրատարակել է նաև իր լուսանկարներով մի քանի գրքեր, այդ թվում՝ «Հոփերի վայրերը», որը փաստացի վայրերի լուսանկարների հավաքածու էր, որոնք ներկայացված էին Էդվարդ Հոփերի նկարներում։ 1985 թվականին Լևինի կազմակերպած նմանատիպ ցուցահանդեսի ժամանակ Վիվիեն Ռեյնորը «Նյու Յորք թայմսում» գրել է. «Հոփերի վայրերը» ցուցահանդես է, որը նվիրված է ինչպես ֆոնդապահ Գեյլ Լևինին, այնպես էլ նրա թեմային... Միսս Լևինը ստեղծել է լուսանկարչի ոչ մեծ հեղինակություն և հենց այդ կարողություններով է նա այժմ ուսումնասիրում իր թեման... Միսս Լևինի եզրակացությունները մշտապես ուսանելի են, քանի որ նա գալիս է հետևության, որ Հոփերի հակվածությունը դեպի երկարացված կառուցվածքներ եղել է սեփական էության արտացոլումը[11][12]։ Այս գրքում Լևինը նաև վերլուծել է Հոփերի կատարած փոփոխությունները նկարներում։ Նա 1970-ական թվականներին սկսել է հայեցակարգային արվեստի այդ նախագիծը և մի շարք լուսանկարիչներ ընդօրինակել են նրա նախագիծը։
Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում Լևինը եղել է արվեստի մի շարք նշանակալից ցուցահանդեսների հսկիչ, այդ թվում՝ «Էդվարդ Հոփեր։ Փորագրություններ և պատկերազարդումներ» (1979 թվական) և «Էդվարդ Հոփեր. արվեստ և նկարիչ» (1980 թվական), «Սինխրոնիզմ և ամերիկյան գունային աբստրակցիա, 1910-1925» (1978 թվական) և համագործակցելով Ռոբերտ Հոբսի հետ` «Աբստրակտ էքսպրեսիոնիզմ. ձևավորման տարիներ» (1978 թվական)։
Լևինը եղել է «Էդվարդ Հոփեր։ Պատճառների գրացուցակ»-ի հեղինակն է։ Նա հրատարակել է իր լուսանկարներով գրքեր, այդ թվում՝ «Հոփերի վայրերը» և «Մարսդեն Հարթլին Բավարիայում»։
Լևինը երեք կենսագրության հեղինակ է՝ «Էդվարդ Հոփեր. մտերիմ կենսագրություն», «Դառնալ Ջուդի Չիկագո. նկարչի կենսագրություն» և «Լի Կրասների կենսագրությունը»[13] : Լևինը նաև գլխավորել է նկարիչ Թերեզա Բերնշտեյնի «վերածնունդը» (1890-2002 թվականներ)՝ հրատարակելով և խմբագրելով «Թերեզա Բերնշտեյն. դար արվեստում» էսսեներով մենագրությունը։ Աշխատանքը իրականացվել է նրա չորս շրջանավարտ ասպիրանտների և երկու այլ գիտնականների հետ համատեղ[14]։