Գենադի Լադիժենսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 23 (փետրվարի 4), 1852[1] |
Ծննդավայր | Կոլոգրիվ, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 2 (15), 1916[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Կոլոգրիվ, Շիրինսկի շրջան, Գորկի երկրամաս, ՌԽՖՍՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1879) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Աշակերտներ | Կոնստանտին Կովտուրման, Բորիս Եբերս և Պետրո Պորուբաև |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հյուսիսային ռուսական նկարիչների ընկերություն |
Ազգականներ | Օլգա Լադիժենսկայա[3] |
![]() |
Գենադի Լադիժենսկի (ռուս.՝ Ладыженский, Геннадий Александрович, հունվարի 23 (փետրվարի 4), 1852[1], Կոլոգրիվ, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 2 (15), 1916[1], Կոլոգրիվ, Շիրինսկի շրջան, Գորկի երկրամաս, ՌԽՖՍՀ), ռուս նկարիչ, գեղանկարիչ-բնանկարիչ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։
Ծնվել է գավառական գրագրի ընտանիքում։ Հայրը Ալեքսանդր Լադիժենսկին էր, մայրը՝ Եկատերինա Նևզորովան[4]։
Սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժինը։ 1872 թվականին պատրաստել է 16-րդ դարի եկեղեցիների գծագրեր և ջրաներկային նկարներ Յարոսլավլում, Կոստրոմայում և Նիժնի Նովգորոդում։ Ավելի ուշ եղել է պրոֆեսոր Մ. Կլոդտի աշակերտը և նրա մոտ սովորել բնանկարչությոին։ Լադժինսկու` նկարիչ դառնալու մեջ մեծ դեր են ունեցել Իվան Շիշկինը, Իվան Կրամսկոյը և Կիրիակ Կոստանդին։
1897 թվականին ստացել է 2-րդ աստիճանի նկարչի կոչում։ Դասավանդել է Օդեսայի գեղեցիկ արվեստների միության նկարչական դպրոցում։ Աշխատել է ինչպես յուղաներկով, այնպես էլ` ջրաներկով։ Նրա նկարներից կարելի է առանձնացնել «Երկաթուղային կամուրջը Մարիցեում, որը գրավվել է 1878 թվականի հունվարի 4-ին գործող բանակի ավանգարդի կողմից», «Բարոբոշկու կամուրջ և կանգառ Սերետում, որը գրավվել է 1877 թվականին, թուրքերի դեմ պատերազմ հայտարարելու օրը», «1899 թվական, Խաջիբեյ» (գտնվում է Օդեսայի գեղարվեստի թանգարանում), «Օտավան տափաստանում», «Ձկնորսները» (գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում), «Հավեր» (նույն տեղում), «Պետերբուրգում» (նույն տեղում) և «Վաղ գարուն» կտավները։
1891 թվականին Ալեքսանդր III-ի հրամանով պարգևատրել է երրորդ աստիճանի Սուրբ Ստանիսլավի շքանշանով, 1896 թվականին Նիկոլայ II-ը պարգևատրել է նրան Սուրբ Ստանիսլավի երկրորդ աստիճանի շքանշանով[5]։
Ստեղծել է հարյուրավոր նկարներ, դաստիարակել է տասնյակ աշակերտներ, որոնց մեջ էին Բ. Անիսֆելդը, Յու. Բերշադսկին, Պ. Նիլուսը, Ա. Շովկունենկոն, Ի. Շուլգան և շատ ուրիշներ։
Իր կյանքի ընթացքում հավաքել է հարավեվրոպական գեղանկարչության հարուստ հավաքածուներ և հնաոճ իրեր։ 1914 թվականին վերադառնալով Կոլոգրիվ` նա հավաքածուն կտակել է քաղաքին[6]։ Հավաքածուն հիմք է դարձել հեղափոխությունից հետո Կոլոգրովի երկրագիտական թանգարանի բացման համար[7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենադի Լադիժենսկի» հոդվածին։ |
|