Գեորգի Յարցև ռուս.՝ Гео́ргий Алекса́ндрович Я́рцев | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1948[1] |
Ծննդավայր | Նիկոլսկոե, Կոստրոմսկոյ շրջան, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 15, 2022[2] (74 տարեկան) |
Գերեզման | Պրեոբռաժենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ և մարզիչ |
Կուսակցություն | Միասնական Ռուսաստան |
Պարգևներ և մրցանակներ | |
Georgi Yartsev Վիքիպահեստում |
Գեորգի Ալեքսանդրովիչ Յարցև (ռուս.՝ Гео́ргий Алекса́ндрович Я́рцев, ապրիլի 11, 1948[1], Նիկոլսկոե, Կոստրոմսկոյ շրջան, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 15, 2022[2]), խորհրդային ֆուտբոլիստ (հարձակվող), խորհրդային և ռուս ֆուտբոլի մարզիչ, 2003-2005 թվականներին եղել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։
Գեորգի Յարցևը ծնվել է 1948 թվականի ապրիլի 11-ին բազմանդամ ընտանիքում։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Կոստրոմայի բժշկական դպրոցը, որն ավարտել է բուժակի որակավորամբ։ Ուսումնառության տարիներին հանդես է եկել Կոստրոմայի «Թեքմաշ» ակումբում։ 1970 թվականին՝ ծառայություն տարիներին, 1 խաղ է խաղացել ԲԿՄԱ-ի կազմում (փոխարինման էր դուրս եկել Երևանում), սակայն մարզումների ընթացքում ստացած վնասվածքի պատճառով չի ընդգրկվել ակումբում։ Հետագա ծառայությունը շարունակել է Սմոլենսկի «Իսկրա» բանակային ակումբում, որտեղ մինչև 1970 թվականը նա անցկացրել է 43 հանդիպում և խփել 13 գոլ։ Զորացրվելուց հետո նա մեկ խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի կազմում և վնասվածք ստանալուց հետո թողել ակումբը։
1965-1967 և 1975-1976 մրցաշրջանում Յարցևը հանդես է եկել Կոստրոմայի «Սպարտակի» կազմում, իսկ 1973-1974 թվականի մրցաշրջանում՝ Գոմելի «Գոմելում»։ Յարցևի տաղանդն ամբողջությամբ բացահայտվել է 30 տարեկանում, երբ նրան Մոսկվայի «Սպարտակ» հրավիրեց ակումբի մարզիչ Կոնստանտին Բեսկովը։ Խաղի ընթացքում նա համագործակցել է կիսապաշտպան Յուրի Գավրիլովի հետ, որի փոխանցումից էլ նա խփել է իր գոլերի մեծ մասը։ Ակումբում հաջող խաղի շնորհիվ նա հրավիրվել է ԽՍՀՄ հավաքական։
ԽՍՀՄ առաջնություններում նա անցկացրել է 82 հանդիպում, խփել 38 գոլ։ Յարցևը 19 գոլով ճանաչվել է 1978 թվականի ԽՍՀՄ առաջնության լավագույն ռմբարկու, 1979 թվականին դարձել է երկրի չեմպիոն, իսկ մեկ տարի անց «Սպարտակի» կազմում նվաճել է ՝ առաջնության արծաթե մեդալ։ Մոսկովյան ակումբում իր կարիերայի ընթացքում Յարցևն անցկացրել է 116 հանդիպում և խփել է 55 գոլ։
1981 թվականին Գեորգի Յարցևը տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ», որտեղ անցկացրել է 40 հանդիպում և խփել է 12 գոլ։
Յարցևն իր ֆուտբոլային կարիերան ավարտել է 1982 թվականին՝ Մոսկվայի «Մոսկվիչ» ակումբում։
Նա եղել է Մոսկվայի «Սպարտակի», «Դինամոյի», «Ռոտորի», «Տորպեդոյի», «Օրխեյի» և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
Յարցևն աշխատել է նաև որպես հեռուստամեկնաբան Ռոսիա 2 հեռուստաալիքում, մեկնաբանել 2002 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները։
Նա եղել է Մոսկվայի «Սպարտակի», «Դինամոյի», «Ռոտորի», «Տորպեդոյի», «Օրխեյի» և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
Յարցևն աշխատել է նաև որպես հեռուստամեկնաբան Ռոսիա 2 հեռուստաալիքում, մեկնաբանել 2002 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները։
2016 թվականի ամռանը դարձել է «Տամբով» ակումբի գլխավոր տնօրենը[3]։ Եղել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ։ 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է Վլադիմիր Պուտինին[4]։
Գեորգի Յարցևը մահացել է 2022 թվականի հուլիսի 15-ին, Մոսկվայում[5][6][7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Յարցև» հոդվածին։ |
|