Գերի Հուպեր անգլ.՝ Gary Hooper | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1988[1][2] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Հարլոու, Հարլոու, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գերի Հուպեր (անգլ.՝ Gary Hooper, հունվարի 26, 1988[1][2], Հարլոու, Հարլոու, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի հարձակվող։
Հուպերը ծնվել է 1988 թվականի հունվարի 26-ին անգլիական Էսսեքս կոմսության Լաֆտոն քաղաքում։
Գերին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2004 թվականին, երբ իր առաջին պայմանագիրն է կնքել «Գրեյս Ատլետիկ» ակումբի հետ։ Կապույտների կազմում անցկացրած նորամուտային մրցաշարում Հուպերը դարձել է «կապույտ» ակումբի հիմնական կազմի խաղացող և 29 խաղում խփած իր 12 գոլերով օգնել է թիմին հաղթել Հարավային կոնֆերենցիայի մրցաշարում[3]։ Հաջորդ ֆուտբոլային տարում հարձակվողն ամրապնդել է դիրքերը «Ատլետիկում»՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 41 խաղ և խփելով ութ գոլ։ Նրա ակումբն իրավունք է ստացել մասնակցելու փլեյ-օֆֆին երկրորդ անգլիական լիգա դուրս գալու համար, սակայն կիսաեզրափակչում երկու հանդիպումների արդյունքում զիջել է «Գալիֆաքս Տաունին»[4][5]։
2006 թվականի հուլիսին Հուպերը հրավիրվել է փորձաշրջան անցնելու «Սաութենդ Յունայթեդ» ակումբում։ Մեկ ամսվա ընթացքում, որը Գերին անցկացրել է թիմի կազմում, նա կարողացել է թիմի գլխավոր մարզիչ Սթիվ Թիլսոնին ապացուցել իր պրոֆեսիոնալիզմը և օգոստոսի 1-ին մեկ տարվա պայմանագիր է կնքել «կապույտների» հետ։ Օգոստոսի 22-ին Հուպերի նշել է նորամուտը թիմում՝ փոխարինելով Ջեյմս Լոուսոնին Անգլիական լիգայի գավաթի խաղարկության՝ «Բորնմութի» դեմ խաղում[6]։ Հոկտեմբերի 24-ին Գերին իր առաջին գոլերն է խփել «Սաութենդ»-ում. Լիգայի գավաթի խաղում հարձակվողի երկու դիպուկ հարվածները հաղթանակ են բերել նրա թիմին «Լիդս Յունայթեդի» նկատմամբ[7]։
2007 թվականի մարտին Հուպերը վարձակալական հիմունքներով ուղարկվել է «Լեյտոն Օրիենտ» մինչև 2006/07 մրցաշրջանի ավարտը։ Լոնդոնյան թիմի կազմում անցկացրած առաջին երկու հանդիպումներում հարձակվողը գոլ է խփել «Օլդեմ Աթլետիկի»[8] և «Սկանտորպ Յունայթեդ»-ի[9] դարպասը։ Մայիսի սկզբին «Սաութենդ»-ը հետ էր կանչել Գերիին վարձակալությունից։
2008 թվականի հունվարի 28-ին Հուպերը մեկնել է հերթական անգամ վարձավճարային հիմունքներով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Հերեֆորդ Յունայթեդն» է[10]։ Գերիի կեսամյա կարիերան ակումբում շատ հաջող է եղել. 19 խաղում հարձակվողը «ցլերի» կազմում խփել է 11 գոլ, ինչով «Յունայթեդին» օգնել է զբաղեցնել Անգլիայի երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը և նվաճել երկրի առաջին լիգայի ուղեգիր։
2008 թվականի հուլիսի 16-ին Հուպերը տեղափոխվել է «Սկանտորպ Յունայթեդ»՝ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Գերիի հարցով գործարքը Հյուսիսային Լինքոլնշիրից թիմի համար արժեցել է 125 հազար ֆունտ ստերլինգ[11]։ Օգոստոսի 9-ին «Սկանտորպում» կայացած իր առաջին խաղում Հուպերը գրավել է «Լիդս Յունայթեդի» դարպասը[12]։ Մեկ ամսից էլ քիչ ժամանակում հարձակվողը ձևակերպել է իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին «հեթ-տրիկը»՝ երեք անգամ աչքի ընկնելով «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի հետ խաղում[13]։ 2008/09 մրցաշրջանի արդյունքներով Հուպերը դարձել է «Սկանտորպի» լավագույն ռմբարկուն՝ 30 անգամ գրավելով մրցակիցների դարպասը։ Հաջորդ ֆուտբոլային տարում Գերիի արդյունավետության ցուցանիշները նվազել են, ինչը պայմանավորված էր աճուկի մկանների վնասվածքով, որի պատճառով նա ստիպված է եղել բաց թողնել գրեթե մեկուկես ամիս[14]։ Այնուամենայնիվ, հարձակվողը մրցաշրջանի վերջում 20 գնդակ է խփել, ներառյալ «հեթ-տրիկը» «Բրիստոլ Սիթիի»[15] դեմ խաղում և չորս «դուբլ»-ը՝ «Դերբի Կաունտիի»[16], «Պրեստոն Նորտ ենդի»[17], «Ուոթֆորդի»[18] և «Դոնկաստեր Ռովերսի»[19] դեմ խաղերում։
2010 թվականի հուլիսի 26-ին ֆուտբոլիստի իրավունքը 2,4 միլիոն ֆունտով գնել է շոտլանդական «Սելտիկը», որը Գերիի համար տրանսֆերային պայքարում հաղթել է «Լիդս Յունայթեդին» և «Դերբի Կաունտիին»[20][21]։ Հուպերը որոշել է «կելտերի» կազմում հանդես գալ 88 համարի մարզաշապիկով՝ իր ծննդյան տարվա պատվին[22]։ Օգոստոսի 4-ին Գերին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Գլազգոյի ակումբի պաշտոնական խաղում։ Նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ պորտուգալական «Բրագայի» դեմ խաղում, որն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ «Սելտիկի», իսկ Հուպերը բացել է իր գոլերի հաշիվը «կելտերի» կազմում[23]։ Օգոստոսի 8-ին՝ անգլիական «Բլաքբըրն Ռովերսի» դեմ նախամրցաշրջանային խաղում հարձակվողը ստացել է վնասվածք՝ ծնկահոդի պատռվածք, որը նրան շարքից հանել է վեց շաբաթով[24][25]։ Հուպերը խաղադաշտ է վերադարձել սեպտեմբերի 22-ին՝ թիմի մեկնարկային կազմում մասնակցելով Շոտլանդական լիգայի գավաթի խաղարկության՝ «Սելտիկ»–«Ինվերնես Կալեդոնիան Տիսլ» հանդիպմանը։ Հանդիպման 21-րդ րոպեին Գերին դարձել է գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 6:0 հաշվով[26]։ Հաջորդ երեք խաղերում «Սելտիկի» հարձակվողն աչքի է ընկել չորս անգամ. հոկտեմբերի 2-ին նա գրավել է «Համիլտոն Ակադեմիկալի» դարպասը, հոկտեմբերի 17-ին նրա դուբլը հաղթանակ է բերել «կելտերին» «Դանդի Յունայթեդի»[27] նկատմամբ, իսկ հոկտեմբերի 24-ին Հուպերն աչքի է ընկել "Old Firm" դերբիում՝ «սպիտակա-կանաչների»՝ «Ռեյնջերս»ի[28] դեմ խաղում։ Նոյեմբերի 6-ին Գերին իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել Գլազգոյի թիմի կազմում՝ երեք գոլ խփելով «Աբերդինի» դարպասը[29]։ Այսպիսով, նա մասնակցել է «Սելտիկի» պատմական հաղթանակին. խաղն ավարտվել է 9:0 հաշվով, ինչը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենախոշոր նման հաջողությունն է[30]։ 2011 թվականի ապրիլի 14-ին հարձակվողը ներկայացվել է «Տարվա ֆուտբոլիստ» կոչման իր թիմակիցների վարկածով[31], սակայն մրցանակի համար քվեարկության արդյունքում զիջել է իր թիմակից Էմիլիո Իսագիրեին[32]։ 2011 թվականի նոյեմբերի 26-ին անգլիացին կրկին աչքի է ընկել շոտլանդական Պրեմիեր լիգայի խաղում խփած երեք գնդակներով. այս անգամ հեթ-տրիկը նա ձևակերպվել է «Սենտ Միրենի» հետ խաղում[33]։ Դեկտեմբերի 9-ին Հուպերը ճանաչվել է Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող նոյեմբերի արդյունքներով[34]։
2013 թվակաբի հուլիսին տեղափոխվել է «Նորվիչ Սիթի»։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 5 միլիոն ֆունտ ստերլինգ։ Պայմանագիրը կնքվել է «3+1» սխեմայով։
2011 թվականի մարտի 14-ին Հուպերն իր կարիերայում առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի երիտասարդական հավաքական՝ մասնակցելու Դանիայի և Իսլանդիայի հավաքականների դեմ ընկերական խաղերին[35]։
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Զանգի գավաթ | Փլեյ-օֆֆ լիգա | Եվրագավաթ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գրեյս Ատլետիկ | 2004/05 | 29 | 12 | — | — | — | — | — | — | — | — | — | — | 29 | 12 |
2005/06 | 37 | 8 | 2 | 0 | — | — | 1 | 0 | 1 | 0 | — | — | 41 | 8 | |
Ընդհանուր «Գրեյս Ատլետիկի» կազմում | 66 | 20 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 70 | 20 | |
Լեյտոն Օրիենտ | 2006/07 | 4 | 2 | — | — | — | — | — | — | — | — | — | — | 4 | 2 |
Ընդհանուր« Լեյտոն Օրիենտի» կազմում | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 2 | |
Սաութենդ Օրիենտ | 2006/07 | 19 | 0 | 1 | 0 | 5 | 2 | — | — | — | — | — | — | 25 | 2 |
2007/08 | 13 | 2 | 3 | 0 | 2 | 0 | 1 | 0 | — | — | — | — | 19 | 2 | |
Ընդհանուր «Սաութենդ Օրինետի» կազմում | 32 | 2 | 4 | 0 | 7 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 4 | |
Հերեֆորդ Յունայթեդ | 2007/08 | 19 | 11 | — | — | — | — | — | — | — | — | — | — | 4 | 2 |
Ընդհանուր «Հերեֆորդ Յունայթեդի» կազմում | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 2 | |
Սկանտրոպ Յունայթեդ | 2008/09 | 45 | 24 | 3 | 4 | 1 | 0 | 5 | 2 | 2 | 0 | — | — | 56 | 30 |
2009/10 | 35 | 19 | 1 | 0 | 3 | 1 | — | — | — | — | — | — | 39 | 20 | |
Ընդհանուր «Սկանտրոպ Յունայթեդի» կազմում | 80 | 43 | 4 | 4 | 4 | 1 | 5 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 95 | 50 | |
Սելտիկ | 2010/11 | 26 | 20 | 5 | 0 | 4 | 1 | — | — | — | — | 1 | 1 | 36 | 22 |
2011/12 | 37 | 24 | 3 | 1 | 4 | 2 | — | — | — | — | 6 | 2 | 50 | 29 | |
2012/13 | 27 | 16 | 3 | 0 | 3 | 6 | — | — | — | — | 11 | 4 | 44 | 26 | |
Ընդհանուր «Սելտիկի» կազմում | 90 | 60 | 11 | 1 | 11 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 7 | 130 | 77 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 276 | 129 | 21 | 5 | 22 | 12 | 7 | 2 | 3 | 0 | 18 | 7 | 347 | 155 |
(2013 թվականի մարտի 31-ի տվյալներով)[36]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերի Հուպեր» հոդվածին։ |
|