Գերի Ուեբ անգլ.՝ Gary Webb | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1955[1][2] |
Ծննդավայր | Քորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 10, 2004[3][1][2] (49 տարեկան) |
Մահվան վայր | Carmichael, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Northern Kentucky University? |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | The Mercury News? |
Պարգևներ և մրցանակներ |
Գերի Սթիվեն Ուեբ (անգլ.՝ Gary Stephen Webb, օգոստոսի 31, 1955[1][2], Քորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - դեկտեմբերի 10, 2004[3][1][2], Carmichael, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ժամանակակից հետաքննող ժուռնալիստ, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր։ Հեղինակավոր այդ մրցանակին արժանացել է 1990 թվականին՝ 1989 թվականի հոկտեմբերի 17-ին Կալիֆոռնիայում՝ Սան Ֆրանցիսկո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած Լոմա-Փրիեթայի ավերիչ երկրաշարժի հետևանքներն ու դրանց վերացմանն ուղղված աշխատանքները լուսաբանող ռեպորտաժներ, հոդվածներ, լրագրողական տպավորիչ այլ նյութեր հեղինակելու համար։ Սակայն նրան առավել մեծ հռչակ է բերել 1996 թվականին «San Jose Mercury News» թերթռւմ «Մթին դաշինք» («Dark Alliance») խորագրի ներքո լույս ընծայած հոդվածաշարը, որտեղ մերկացրել է թմրանյութերի ապօրինի շրջանառության գլխավոր գործող անձանց ու վերջիններիս հովանավորներին (հետագայում այդ հոդվածաշարը հրատարակել է առանձին գրքի տեսքով)։
Հետաքննության արդյունքում ձեռք բերած բազմաթիվ փաստերի համադրությամբ Գերի Ուեբը ցույց է տվել, որ Նիկարագուայում հակակոմունիստական ապստամբության պարագլուխները սերտ կապի մեջ են թմրանյութերի տարածումն ու վաճառքը կազմակերպող խոշոր շնաձկների՝ Ռիկի Դոնելլ Ռոսի, Օսկար Դանիլո Բլանդոնի և այլոց հետ, որոնք, օգտվելով ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնի հովանավորությունից, գործակալական լայն ցանցի միջոցով թմրանյութեր են տարածում ու վաճառում ամերիկյան խոշոր քաղաքների՝ սևամորթներով բնակեցված թաղամասերում և այդ հանցավոր ճանապարհներով ձեռք գցած ֆինանսական միջոցների որոշակի մասն ուղղում ապստամբական գործողությունների հետ կապված ծախսերը հոգալուն։ Հոդվածաշարի տպագրության ընթացքում և դրանից հետո էլ մի ամբողջ շարք պարբերականներ, այդ թվում՝ The New York Times-ը, The Washington Post-ը, Los Angeles Times-ը, հոդվածներ լույս ընծայեցին, որոնց հեղինակները կասկածի տակ էին դնում Գերի Ուեբի բերած փաստերն ու արած հետևությունները, ամեն կերպ ջանում էին ապացուցել, որ դրանք միանգամայն անհիմն են[4]′[5])[6]։ Հետաքննող ժուռնալիստին քննադատողմերի բանակին միացավ նաև «San Jose Mercury News»-ի գլխավոր խմբագիր Ջերրի Սեփոսը, ով 1997 թվականի մայիսին խմբագրական իր հոդվածում սուր քննադատության ենթարկեց Գերի Ուեբի մեթոդաբանությունը։ Այդ նույն տարվա դեկտեմբերի 13-ին Ուեբը հեռացվեց «San Jose Mercury News»-ի խմբագրակազմից և աշխատանքի նշանակվեց որպես տեղական թերթերից մեկի՝ «Cupertino»-ի մարզական լրագրող[7]։
2004 թվականի դեկտեմբերին Սակրամենտոյում գտնվեց նրա դին՝ գլխի մեջ՝ երկու փամփուշտ։ Պաշտոնապես հայտարարվեց, որ Գերի Ուեբը ինքնասպան էր եղել[8]։
2014 թվականին, ըստ Նիք Շուի «Սպանել սուրհանդակին. թե ինչպես ՀՖԲ-ի կոկաինային տարաձայնությունը ոչնչացրեց ժուռնալիստ Գերի Ուեբին» («Kill the Messenger: How the CIA's Crack-cocaine Controversy Destroyed Journalist Gary Webb») կենսագրական վեպի, որ 2006 թվականին արժանացել էր Ազգային գիրք մրցանակի, ռեժիսոր Մայքլ Քվեսթան նկարահանել է «Սպանել սուրհանդակին» գեղարվեստական ֆիլմը, որտեղ Ուեբի կերպարը մարմնավորել է անվանի կինոդերասան Ջերեմի Ռեները։
|isbn= }}1-888363-68-1 (hardcover, 1998) et 1-888363-93-2(paperback, 1999
|éditeur= Prometheus Books |lieu= Amherst |année= 2002 |isbn= 978-1-57392-972-1 |lccn= 2002019181 }}
{{cite web}}
: Unknown parameter |jour=
ignored (օգնություն)
|