Գիտական հետազոտությունների և զարգացման գրասենյակ | |
---|---|
Տեսակ | պետական մարմին |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1941 |
Լուծարված | 1947 |
Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն, ԱՄՆ |
Ղեկավար | Վաններ Բուշ |
Գիտական հետազոտությունների և զարգացման գրասենյակ (ԳՀԶԳ), Միացյալ Նահանգների դաշնային կառավարության գործակալություն, որը ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական նպատակներով գիտական հետազոտությունները համակարգելու համար: Նրա ստեղծման համար պայմանավորվածություններ են ձեռք բերվել 1941 թվականի մայիսին, այն պաշտոնապես ստեղծվել է 1941 թվականի հունիսի 28-ին 8807 գործադիր հրամանով[1][2]։
Այն փոխարինում էր Պաշտպանության ազգային հետազոտական կոմիտեի (ՊԱՀԿ) աշխատանքին, նրան տրվել էր ֆինանսավորման գրեթե անսահմանափակ հասանելիություն և ռեսուրսներ, ղեկավարվում էր Վաննևար Բուշի կողմից, որը զեկուցում էր միայն նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին:
Հետազոտությունները շատ բազմազան էին և ներառում էին նախագծեր՝ նվիրված նոր և ավելի ճշգրիտ ռումբերին, հուսալի պայթուցիչներին, մերձավոր ապահովիչների (proximity fuze) աշխատանքներին, կառավարվող հրթիռներին, ռադիոտեղորոշիչ և վաղ նախազգուշացման համակարգերին, վառող և ավելի ճշտգրիտ ձեռքի զենքերին, ավելի արդյունավետ բժշկական բուժմանը (ներառյալ պենիցիլինի մասշտաբային արտադրության աշխատանքը, որն անհրաժեշտ էր դրա որպես դեղամիջոց օգտագործելու համար[3]), ավելի բազմակողմանի մեքենաներին, այդ ամենի ամենամեծ գաղտնիքը S-1 բաժինն էր, որը հետագայում դարձավ Մանհեթենի նախագիծը և ստեղծեց առաջին ատոմային զենքերը:
|