Գլադիս Մարին իսպ.՝ Gladys del Carmen Marín Millie | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1937[1] |
Ծննդավայր | Curepto, Տալկա, Մաուլե, Չիլի[2] |
Մահացել է | մարտի 6, 2005[3][4] (67 տարեկան) |
Մահվան վայր | Սանտյագո, Չիլի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Escuela Normal Superior José Abelardo Núñez? |
Մասնագիտություն | ուսուցչուհի և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Չիլիի Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Չիլիի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Գլադիս դել Կարմեն Մարին Միլի (իսպ.՝ Gladys del Carmen Marín Millie, հուլիսի 18, 1937[1], Curepto, Տալկա, Մաուլե, Չիլի[2] - մարտի 6, 2005[3][4], Սանտյագո, Չիլի), չիլիցի քաղաքական գործիչ, Չիլիի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար 1994-2002 թվականներին, և Կոմունիստական կուսակցության նախագահ 2002-2005 թվականներին, բանաստեղծուհի։
Ծնվել է գյուղացու և ուսուցչի ընտանիքում, սովորել է Տալագանտե քաղաքում, 11 տարեկանում մեկնել է Սանտյագո։ Մասնագիտությամբ եղել է ուսուցչուհի։
1950-ական թվականի երկրորդ կեսին մանկավարժական դպրոցում սովորելու ընթացքում մասնակցել է տեղի ուսանողական կազմակերպության միջոցառումներին, իսկ հետո դարձել կազմակերպության ղեկավարը։ 1958 թվականին միացել է Չիլիի կոմունիստական կուսակցության երիտասարդության թևին (իսպ.՝ Juventudes Comunistas de Chile), 1963 թվականին ընտրվել է կուսակցւթյան գլխավոր քարտուղար։ 1965, 1969 և 1973 թվականներին ընտրվել է Ազգային Կոնգրեսի անդամ։
1973 թվականի սեպտեմբերի 11-ի ռազմական հեղաշրջումից հետո Մարին ութ ամիս թաքնվել է ապաստանել է Չիլիի մայրաքաղաքում գտնվող Նիդեռլանդների դեսպանատանը, որից հետո մեկնել Է արտերկիր։
1976 թվականին, երբ նա գտնվել է Կոստա Ռիկայում, ամուսինը՝ Չեխոսլովակիայի Կոմկուսի Կենտկոմի քաղաքական հանձնաժողովի անդամ և համալսարանի դասախոս Խորխե Մունյոսը գերի է ընկել բռնապետության հատուկ ծառայությունների գործակալների կողմից և անհետ կորել։
1978 թվականին նա վերադարձել է հայրենիք և ակտիվորեն մասնակցել Կոմունիստական կուսակցության գործունեությանը[5]։ 1984 թվականին ընտրվել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, իսկ 1994 թվականին դարձել է կուսակցության ղեկավարը։
Չիլիում առաջին է եղել, որը դատական հայց է ներկայացրեց Ավգուստո Պինոչետի դեմ՝ նրան մեղադրելով ամուսնուն առևանգելու մեջ։ 1999 թվականին նա մասնակցել է նախագահական ընտրություններին՝ որպես Չիլիի Կոմունիստական կուսակցության թեկնածու և հավաքել ձայների 3,19%-ը։ 2002 թվականին Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ։ 2003 թվականի սեպտեմբերին նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ուռուցք։ Շվեդիայում հեռացրել են չարորակ ուռուցքը, որից հետո Ֆիդել Կաստրոյի հրավերով նա բուժումը շարունակել է Կուբայում։
Գլադիս Մարինի մահվան կապակցությամբ Չիլիի նախագահ Ռիկարդո Լաոսը (Չիլիի սոցիալիստական կուսակցություն) երկրում երկօրյա համազգային սուգ է հայտարարել[6][7] ։
Սանտյագոյի փողոցներից մեկը վերանվանվել է Գլդիս Մարինի պատվին։
2005 թվականին Մարին մահացել է Սանտյագոյում գտնվող իր տանը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլադիս Մարին» հոդվածին։ |
|