Տեսակ | Շտաբակայան, կառավարական կառույց և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Արբաթ շրջան |
Ճարտարապետական ոճ | Soviet architecture? և պոստմոդեռն ճարտարապետություն |
Հարկեր | 8 |
Հիմնադրված է | 1987 |
Ժառանգության կարգավիճակ | candidate heritage site in Russia?[1] |
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի շենք, վարչական շենք, որը գտնվում է Մոսկվա քաղաքի Կենտրոնական վարչական շրջանում։ Հասցեն` Արբատ շրջան, Զնամենկա փողոց, տուն 14/1։
Կառուցվել է 1979-1987 թվականներին։ Ճարտարապետներն են Միխայիլ Պոսոխինը (Մոսկվայի գլխավոր ճարտարապետը 1960-1982 թվականներին), Յ. Վ. Պոպովը, Ն. Գ. Մինաևը։ Ինժեներներն են Ս. Յ. Շկոլնիկովը, Վ. Ս. Նիկոլաևը[2]։
Շենքը կառուցելու նպատակով տեղ ազատելու համար ապամոնտաժվել են շինություններ Զնամենկայում, Վոզդվիժենկայում, Արբատսկայա հրապարակում, նրբանցքներում։ Մասնավորապես, քանդվել են այն տունը, որտեղ երիտասարդ տարիներին ապրել են ընկերներ Նիկոլայ Ռուբինշտեյնն ու Պյոտր Չայկովսկին և այն հյուրանոցը, որտեղ ապրել է Սերգեյ Ռախմանինովը։
Գլխավոր շտաբի շենքի բակում գտնվում է մետրոպոլիտենի Արբատսկո-Պոկրովսկայա գծի «Արբատսկայա» կայարանի վերգետնյա նախասրահը։ Գլխավոր շտաբի շինարարության ժամանակ կառուցվել են նոր ելքեր նախասրահից շենքի միջով դեպի Վոզդվիժենկա, իսկ հները, դեպի Արբատսկայա հրապարակ, փակվել են։
Գլխավոր շտաբի շենքը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս։ Նրա ճակատներից մեկն ուղղված է Արբատսկայա հրապարակին[2]։ Շենքն ունի ութ հարկ։ Պատերը հարդարված են մարմարով, ուրալյան օձաքարով և գրանիտով։ Ճակատներն ունեն հորիզոնական և ուղղահայաց մասնատում։ Ճարտարապետական ոճն ընդհանուր առմամբ բնորոշ է 1960-1970-ական թվականների խորհրդային վարչական շենքերին, բայց, միևնույն ժամանակ, պորտալների ձևավորման մեջ և շինությունը պսակող մասի պատկերում առկա են պոստմոդեռնիզմի առանձին հատկանիշներ[2]։