Գյուլթեն Աքըն թուրքերեն՝ Gülten Akın | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1933 |
Ծննդավայր | Յոզգաթ, Թուրքիա |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 2015[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Անկարա, Թուրքիա |
Գերեզման | Karşıyaka Cemetery |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և փաստաբան |
Լեզու | թուրքերեն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ և Beşiktaş Atatürk Anadolu Lisesi? |
Ժանրեր | պոեզիա |
Պարգևներ |
Գյուլթեն Աքըն (թուրքերեն՝ Gülten Akın, հունվարի 23, 1933, Յոզգաթ, Թուրքիա - նոյեմբերի 4, 2015[1], Անկարա, Թուրքիա), թուրք բանաստեղծ։
Գյուլթեն Աքընը ծնվել է 1933 թվականին Յոզղատում։ Սովորել է Ստամբուլի Beşiktaş Atatürk Anadolu Lisesi ավագ դպրոցում։ 1955 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[2]։ 1956 թվականին ամուսնացել է Յաշար Ջանկոչակի հետ, ով զբաղեցրել է Թուրքիայի տարբեր նահանգային շրջանների մարզպետի պաշտոնը, հայտնի է եղել որպես «սոցիալիստական կառավարիչ[3], սպանվել է 2013 թվականին[3]։ Զույգն ունեցել է հինգ երեխա։ 1958-1972 թվականներին Գյուլթեն Աքընն ապրել է Անթալիայի տարբեր մարզերում, աշխատել որպես իրավաբան, ուսուցիչ։ 1972 թվականին Աքընն ընտանիքի հետ հաստատվել է Անկարայում, աշխատել Թուրքական լեզվաբանական ընկերությունում, եղել Թուրքիայի մշակույթի նախարարության խմբագրական կոլեգիայի անդամ[4]։ Գյուլթեն Աքընն աշխատել է վերստեղծել ազատ և ժողովրդավարական հասարակական կազմակերպությունները։ Հիմնադրել, ղեկավարել է նմանատիպ կազմակերպություններ Թուրքիայում, այդ թվում՝ Մարդու իրավունքների ասոցիացիան, Halkevleri (համայնքային կենտրոններ), լեզվի ասոցիացիան (Dil Derneği):
|