Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գոթիկ ゴシック | |
---|---|
Ժանր | միստիկա, պատմական դրամա, դետեկտիվ |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2003 թվականի դեկտեմբերի 3-ից 2011 թվականի հուլիսի 23-ը (լայթ նովելը) |
Պրեմիերա | 2003 թվականի դեկտեմբերի 3 (լայթ-նովելը) |
Լեզու | Ճապոնիա |
Ռեժիսոր | Հիտոշի Նանբա |
Գոթիկ (ճապ.՝ ゴシック Գոշիքքու, վերցված է անգլերեն գոթիկ, գոթական բառից), Ֆուջիմա Շոբոյում հրատարակված Կաձուքի Սաքուրաբայի ճապոնական լայտ-նովել է։ Պատմությունը զարգանում է հորինված եվրոպական քաղաքում, 1924 թվականին, ուր սովորում է փոխանակված ճապոնացի ուսանող։ Նա հանդիպում է առեղծվածային աղջկա, ով լքում է գրադարանը միայն քնելու համար։ Աղջկա եղբայրը դետեկտիվ է ու օգնում է նրան դժվար առեղծվածներ լուծելու։
Tokyopop-ը առաջին նովելն անգլերենով հրատարակվել 2008 թվականի ապրիլին, երկրորդը՝ 2010 թվականի մարտին։ Գերմանիայում նույն արտադրողը հրատարակել է շարքը 2006 թվականի նոյեմբերից։ Մանգա-ադապտացիան սկսել է հրատարակվել Monthly Dragon Age շոնեն ամսագրում 2007 թվականի դեկտեմբերի 9-ին։ Անիմեն թողարկել է Bones-ը 2011 թվականի հունվարի 7-ին։ 2011 թվականի Օտաքոնին Bandai Entertainment-ը խոստացավ, որ կթողարկի անիմեն նաև Հյուսիսային Ամերիկայում։ Սակային 2012 թվականի հունվարին հայտատարարեց, որ թողարկումը ձախողվել է։
2013 թվականին հրատարակվեց սիքվելը՝ անգլ.՝ GOSICK RED. Այնտեղ պատմությունը զարգանում է 1931 թվականի Նյու Յորքում ու վերամիավորում է գլխավոր հերոսներին՝ սերիական սպանություններ բացահայտելու համար։
«Գոթիկ»-ում իրադարձությունները զարգանում են 1924 թվականին, փոքր, ֆրանսալեզու հորինված եվրոպական երկրում, որը տեղակայված է մոտավորապես Շվեյցարիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի սահմանին, Միջերկրական ծովին մոտ։ Լայտ-նովելի անգլերեն թարգմանությունում անվնավում է «Սովիլ», իսկ անիմեում՝ «Սաբուր»։
Պատմությունը կենտրոնացված է Ճապոնական կայսերական բանակի բարձրաստիճան սպայի երրորդ որդու՝ Քազույա Քուջոի շուրջ։ Նա փոխանակմամբ սովորում է Սբ․ Մարգարիտայի Ակադեմիայում, ուր շատ են տարածված ամեն տիպի սարսափ պատմություններն ու առասպելները։ Այնտեղ նա հանդիպում է Վիկտորիկային՝ առեղծվածային, բայց շատ սիրուն ու համակրելի աղջկա, ով երբեք դասերին չի մասնակցում, բայց ամբողջ օրը գրադարանում գիրք է կռծում ու փորձում լուծել այնպիսի գաղտնիքներ, որոնցից նույնիսկ դետեկտիվները գլուխ չեն հանում։ Ավելի մոտիկ ծանոթանալով Վիկտորիկայի հետ, Կազույան ինքն է ներգրավվում արկածների մեջ։
Կազույա Կուջո(ճապ.՝ 久城 一弥)
Հնչունավորել են՝ Միյու Իրինո (Drama CD), Տաքույա Էգուչի (Անիմե)
Որպես բարձրաստիճան զինվորականի կրտսեր որդի, Կազույան ամբողջ կյանքն անց է կացրել եղբայրների ստվերում։ Խանդելով միշտ ուշադրության կենտրոնում գտնվող եղբորն ու քրոջը, Կազույան շատ էր աշխատում նկատվելու համար։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ Կազույան հասկանում է, որ մեծահասակները, ովքեր մտածում են, որ փոքրերը միշտ փչացած ու անօգուտ են, երբեք չեն նկատի իր ջանքերը։ Վախը սրտում նա լքում է ռազմական ակադեմիան ու մինչև ընտանիքի անդամները կհասցնեն խանգարել նրան, մեկնում է արտասահման՝ սովորելու Սբ․ Մարգարիտայի ակադեմիա։ Դժբախտաբար, Կազույայի սև մազերը, մուգ շագանակագույն աչքերը ու տեղական լեգենդը «գարնան ճամփորդի մասին, ով իր հետ մահ կբերի» առիթ են տալիս ուսանողներին նորեկին «սև մանգաղ» կոչելու ու նրա հետ չընկերանալու։
Բախտի բերմամբ Կազույան ծանոթանում է ակադեմիայի ամենատարօրինակ ու էկսցենտրիկ ուսանողուհու՝ Վիկտորիկայի հետ։ Սկզբից, Վիկտորիկայի սադիստական հակումների ու ամբարտավանության պատճառով, Կազույան չի համակրում նրան, բայց ավելի մոտիկից ճանաչելով նրան՝ սկսում է անկեղծորեն հոգ տանել Վիկտորիկայի մասին ու պաշտպանել նրան։ Կազույայի հաստատակամությունը պաշտպանել Վիկտորիկային նույնիսկ սեփական կյանքի գնով ցույց է տրված մի քանի էպիզոդներում։ Չնայած Կազույան մտահոգված է իր ուսումնական հաջողություններով ու ուզում է լավ գնահատականներով տուն վերադառնալ, երբեմն շատ դանդաղկոտ ու բթամիտ է, բայց մանրամասների շատ ամուր հիշողություն ունի։ Չնայած Ճապոնիայում տեղի ունեցած բոլոր իրադարձություններին, Կազույան հպարտ է, որ զինվորականի որդի է։ GOSICK RED-ում Կազույան ներկայանում է որպես Նյու Յորքյան լրագրող։
Վիկտորիկան ասում է, որ Կազույան լավ ու անկեղծ անձնավորություն է՝ մաքուր ու գեղեցիկ հոգով։
Վիկտորիկա դե Բլուա (ճապ.՝ ヴィクトリカ・ド・ブロワ, Վիքուտորիքա դո Բուրովա)
Հնչունավորել են՝ Չիվա Սայտո (Drama CD), Աոյ Յուքի (Անիմե)
Վիկտորիկան պուճուր, ահագին տիկնիկանման, շատ երկար շեկ մազերով, զմրուխտ աչքերով ու տարիքին անհամապատասխան ձայնով աղջիկ է։ Տիպիկ ցունդերե է։ Նա ամբողջ օրն անց է կացնում կոնսերվատորիայի գրադարանում, միաժամանակ մի քանի բարդ գրքեր կարդալով՝ որպես կանոն, տարբեր լեզուներով։ Ցույց տալով գրադարանի մի պատը Կազույային, Վիկտորիկան հավատացնում է, որ կարդացել է այնտեղի բոլոր գրքերը։
Վիկտորիկան չափազանց ուղղամիտ է, շատ սուր լեզու ու էկսցենտրիկ բնավորություն ունի։ Նա շատ բարձր ինտելեկտուալ զարգացման մակարդակ ունի, ինչը նրան օգնում է դետեկտիվի խորհրդատու աշխատել։
Անգլերեն թարգմանության առաջին երկու նովելներում ու անիմեի առաջին 9 սերիաներում Վիկտորիկայի անունը արտասանվում է «Վիքտորիկ»։
«Gosick» վերնագրով 9 լայտ-նովել կա ու «GosickS» (հենց վերջում մեծատառ S-ով) վերնագրով կարճ պատմությունների, գրվածքների 4 հավաքածու։ Առաջինում շատ են երկարաշունչ լուրջ աշխատանքները, երկրորդը՝ պատմվածքների հավաքածու է։ Շարքի հեղինակը Կազուքի Սաքուրաբան է, նկարազարդողը՝ Հինատա Տաքեդան։ Առաջին նովելը թողարկվել է Ճապոնիայում, դեկտեմբերի 10-ին, վերջինը՝ 2011 թվականի հուլիսի 23-ին։
GosickS-ը հայտնվել է Gosick-ից առաջ, GosickS II-ը՝ Gosick IV-ի ու Gosick V-ի միջև, GosickS III-ը՝ Gosick VI-ից հետո։
2013 թվականին թողարկվեց սիքվելը՝ GOSICK RED-ը։ Այդտեղ իրադարձությունների զարգանում են 1931 թվականին։ Գլխավոր հերոսները՝ Վիկտորիկան ու Կազույան, ապրում են Նյու Յորքում ու հետախուզում սերիական սպանությունների գործը։
Մանգան Ամանո Սաքույաի նկարազարդումներով լույս է տեսնում Monthly Dragon Age շոնեն ամսագրում. Առաջին գլուխը հրատարակել Ֆուջիմի Շոբոն 2008 թվականի հուլիսի 9-ին։ 2012 թվականի դեկտեմբերին հասանելի էին արդեն առաջին 8 հատորները։
Drama CD-ին, որի պատմությունը հիմնված է GosickS-ի առաջին հատորին, թողարկվել է 2006 թվականի ապրիլի 21-ին։
Bones-ը, ռեժիսոր Հիտոշի Նանբայի հետ համատեղ, Գոթիկը ադապտացրել է 24-էպիզոդանի անիմեի։ Առաջին անգամ հեռուստատեսությամբ՝ TV Tokyo-ով, հեռարձակվել են 2011 թվականի հունվարի 8-ին։ 11-որդ էպիզոդի թողարկումը համընկավ նույն թվականի մարտի 11-ի երկրաշարժի ու ցունամիի հետ, և հեռարձակումը որոշ ժամանակ դադարեցվել, բայց հետո կրկին շարունակվել է։ Անիմեն լսարան է հավաքել նաև Աֆրիկայում, Եվրոպայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում, Միջին Արևելքում ու հարավարևելյան Ասիայում։
Թե նովելները, թե անիմեն որոշակի պատմական ֆոն ունեն։ Հորինված երկրի՝ Սովիլը կամ Սաբուրի աշխարհագրական դիրքը նման է վաղուց անհետացած Սեվոյ(երբեմն հանդիպում է նաև Սեվոյե կամ Սեվոյա անուններով) թագավորությանը։ Սեվոյը տեղակայված էր ժամանակակից Իտալիայի, Ֆրանսիայի ու Շվեյցարիայի միջև։ «Մեծ պատերազմը» նույն Առաջին Համաշխարհային Պատերազմն է, որին Սովիլը մասնակցել է Ալյանսի դաշնակիցների կազմում։
|