Գվյուդոուն Սամուելսոն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1887[1] |
Ծննդավայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Մահացել է | ապրիլի 25, 1950[1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Ուշագրավ աշխատանքներ | Հալթգրիմսկիրկյա, Իսլանդիայի ազգային թատրոն և Landakotskirkja? |
Guðjón Samúelsson Վիքիպահեստում |
Գվյուդոուն Սամուելսոն (իսլ.՝ Guðjón Samúelsson, ապրիլի 16, 1887[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա - ապրիլի 25, 1950[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա), հայտնի իսլանդացի ճարտարապետ[2]։ Նրան անվանում են Իսլանդիայի ամենաազդեցիկ ճարտարապետներից[3]։ Նրա ամենահայտնի գործերն են Իսլանդիայի համալսարանը, Աքուրեյրիի եկեղեցին, Ռեյկյավիկի կաթոլիկ եկեղեցին և այլն։ Նրա վերջին և ամենահայտնի գործը Հալթգրիմսկիրկյա եկեղեցին է, որի կառուցումը իր կենդանության օրոք այդպես էլ չավարտվեց, քանի որ 75 մետրանոց այս եկեղեցու շինարարությունը սկսվել է 1937 թվականին և ավարտվել 1986 թվականին։
Գվյուդոուն ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում նորարար էր։ Նա քաղաքաշինության կողմնակից էր և Աքուրեյրի քաղաքի հատակագիծը կազմող գլխավոր ճարտարապետներից էր։ Նրա կարծիքով պետք է առանձնացվեն քաղաքի բնակելի շրջանները և վարչական շենքերով թաղամասերը։
Վաղ կյանքի մասին այդքան էլ շատ բան հայտնի չէ։ Ուսումն ավարտել է 1919 թվականին։
Իսլանդացի ճարտարապետ Պետուր Արմանսոնը բնութագրել է նրան որպես 1920-ականների իսլանդական ճարտարապետության իշխող կերպար[4]։ Նա առանցքային դերակատարում է ունեցել Ռեյկյավիկի քաղաքաշինության մեջ, Իսլանդիայի ուրբանիզացման և մոդեռնիզացման ժամանակ[4]։
Ճարտարապետության մեջ փորձել է ստեղծել իսլանդական ոճ[5]։ Ասում են, որ նրա նախագծերից շատերը ոգեշնչված են եղել Իսլանդիայի բնական երկրաբանությամբ։ Հալթգրիմսկիրկյաի Գուջոնի դիզայնը, օրինակ ոգեշնչված է եղել բազալտե սյուներից, ինչպես օրինակ Սվարթիֆոսը[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվյուդոուն Սամուելսոն» հոդվածին։ |
|