Տեսակ | օպերային թատրոն և թատրոն |
---|---|
Երկիր | Ավստրիա[2][3] |
Տեղագրություն | Գրաց[2][3] |
Հասցե | Kaiser-Josef-Platz 10[2] |
Ճարտարապետական ոճ | Q56378393? |
Տարողություն | 1200 |
Բնակիչ | Գրացի օպերա |
Բացված | սեպտեմբերի 16, 1899[4] |
Ճարտարապետ | Fellner & Helmer |
Իրադարձություններ | վերակառուցում[1] |
Ժառանգության կարգավիճակ | Ավստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[2] |
Գրացի օպերա (գերմ.՝ Opernhaus Graz, Գրացի օպերային թատրոն), Ավստրիայի երկրորդ ամենամեծ օպերային թատրոն։ Գտնվում է Գրացում։ Թատրոնում հանդես է գալիս Գրացի ֆիլհարմոնիկ նվագախումբը (գերմ.՝ Grazer Philharmonisches Orchester): Ունի բարոկկո և ռոկոկո ոճերով նախագծված շուրջ 1400 նստատեղ։ Օպերային թատրոնում ներկայացվում են բազմաբնույթ երաժշտական ոճեր՝ բալետ, սարսուելա, տարբեր երաժշտական ներկայացումներ՝ ժամանակակից ոճով դիմագրավելով ավանդականին։
Օպերան Գրացում գործել է 17-րդ դարից Հաբսբուրգների թագավորական կալվածքի վերափոխված վագոն-տնակում։ 1776 թվականին կառուցված Ազգային թատրոնում (Schauspielhaus Graz) բեմադրվել են Մոցարտի վաղ շրջանի օպերաները, թեև այսօր (վերակառուցումներից հետո) այնտեղ ներկայացվում են պիեսներ[5]։
Քաղաքի առաջին օպերան և Գրացի թատրոնի նախորդը հանդիսանում էր Թալիա թատրոնը, որը 1864 թվականին հարմարեցվել է հին կրկեսի դահլիճից։ Քաղաքի աճող չափերից ու կարևորությունից ելնելով՝ 1887 թվականին առաջարկվեց նոր թատրոնի նախագիծը, որը պետք է լիներ «գերմանական արվեստի նոր տուն»[6]։
Ֆերդինանդ Ֆելների և Հերման Հելմերի նեոբարոկկո ոճով նախագծած Գրաց օպերային թատրոնի բացումը կայացել է 1889 թվականին Ֆրիդրիխ Շիլլերի «Վիլհելմ Տելլ» ներկայացմամբ, որին մի քանի օր անց հետևել է Ռիխարդ Վագների «Լոհենգրին» օպերան։ Օպերային թատրոնի շենքը վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն պատերազմից հետո վերականգնվել և վերաբացվել է։ 1983-1985 թվականներին շենքը վերանորոգվել է 15 միլիոն դոլարով, որի ընթացքում զինվել է ժամանակակից սարքավորումներով`առանց շենքի բնօրինակ և ներքին հարդարանքները զգալիորեն փոխելու[7]։
2015 թվականի հունվարի 1-ից թատրոնի գլխավոր տնօրենն է Նորա Շմիդը, որը փոխարինել է Էլիզաբեթ Սոբոտկային[8]։ Ընկերության նախկին գլխավոր երաժշտական տնօրեններն են եղել Նիկսա Բարեզան (1981-1990), Ֆիլիպ Ջորդանը (2001-2004), Յոհաննես Ֆրիցշը (2006-2013) և Դիրք Կաֆթանը (2013-2017)[9]։ Օկսանա Լինիվն առաջին անգամ ընկերության հետ հանդես է եկել 2016 թվականի աշնանը՝ Տրավիատա օպերայի ներկայացմամբ։ 2017 թվականի փետրվարին Լինիվը նշանակվել է գլխավոր երաժշտական դիրիժոր։ Լինիվը Գրացի օպերայի առաջին կին դիրիժորն է[10]։ Լինիվը գլխավոր դիրիժորի պաշտոնավարումը կավարտի 2019-2020 թվականների եթերաշրջանի ավարտին։ 2018 թվականի դեկտեմբերին ընկերությունը հայտարարել է, որ 2020-2021 թվականների եթերաշրջանի գլխավոր դիրիժորը կլինի Ռոլանդ Քլատիգը, նախնական 3 եթերաշրջան պայմանագրով[11][12]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրացի օպերա կատեգորիայում։ |