Գրեյֆրայերս Բոբի

Գրեյֆրայերս Բոբի
Տեսակշուն
Սեռարական
Ծնվել էմայիսի 4, 1855(1855-05-04)[1]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Սատկել էհունվարի 14, 1872(1872-01-14) (16 տարեկան)
Սատկելու վայրԳրեյֆրայերս
Թաղվել էԳրեյֆրայերս
ՏերJohn Gray?
 Greyfriars Bobby Վիքիպահեստում

Գրեյֆրայերս Բոբի (անգլ.՝ Greyfriars Bobby), սկայտերիեր ցեղատեսակի շուն, որը համբավ է ձեռք բերել 19-րդ դարում Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում տասնչորս տարի՝ մինչև 1872 թվականի հունվարի 14-ը՝ իր իսկ մահը, իր մահացած տիրոջ գերեզմանը հսկելուց հետո։

Շան մահից մեկ տարի անց բարոնուհի Անժելա Բուրդետ-Քույթսն ի պատիվ Բոբիի կառուցել է արձան և շատրվան։

Բոբիի կյանքի հիման վրա ստեղծվել են տարբեր գրքեր ու կինոնկարներ, այդ թվում՝ Էլեոնոր Ատկինսոնի «Գրեյֆրայերս Բոբի» ֆիլմը։

Բոբիի այս հուշարձանը դասակարգվում է որպես А կատեգորիայի en:listed building

Բոբին պատկանում էր Էդինբուրգի քաղաքային ոստիկանությունում որպես գիշերային հերթապահ աշխատող Ջոն Գրեյին։ Նրանք մոտավորապես երկու տարի ապրել են անբաժան[2]։ 1858 թվականի փետրվարի 15-ին Ջոն Գրեյը վախճանվել է տուբերկուլյոզից։ Հուղարկավորվել է Էդինբուրգում՝ քաղաքի հին հատվածում գտնվող Ֆրանցիսկյան եկեղեցու Գրեյֆրայերս գերեզմանատանը։

Բոբին, որը տիրոջից 14 տարի երկար է ապրել, մնացած տարիներն անցկացրել է նրա գերեզմանի մոտ։ Միայն երբեմն գերեզմանոցից ոչ հեռու գտնվող ռեստորան է գնացել, որտեղ սեփականատերը կերակրել է նրան, երբեմն էլ մոտակա տներում պաշտպանվել է ցրտից։

1867 թվականին, երբ Բոբիին սպառնում էին ոչնչացնել որպես տեր չունեցող շան, Էդինբուրգի լորդ-քաղաքապետ սըր Ուիլյամ Չեմբերսը (որը նաև Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման շոտլանդական ընկերության նախագահն էր), վճարել է Բոբիի արտոնագրի երկարացման համար և նրան վերցրել քաղաքապետարանի պատասխանատվության տակ։ Բոբին հաստ արույրե թերթի վրա փորագրությամբ վզնոց է ստացել, որի վրա գրված էր՝ «Գրեյֆրայերս Բոբի, լորդ-քաղաքապետից, 1867, թույլատրվում է»։ Այս վզնոցն այժմ ցուցադրվում է Էդինբուրգի Թագավորական մղոն փողոցում գտնվող «Huntly House» թանգարանում։

Բոբին մահացել է 1872 թվականին և, քանի որ նրան չէին կարող թաղել Գրեյֆրայերս գերեզմանատան ներսում, նրան թաղել են դարպասի առջև՝ Ջոն Գրեյի գերեզմանի մոտ։

Գրեյֆրայերս Բոբիի գերեզմանաքարը, որը գտնվում է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում գտնվող Greyfriars Kirkyard գերեզմանատանը

Գրեյֆրայերս Բոբիի իրական չափսեր ունեցող արձան է տեղադրված Greyfriars Kirkyard-ի մոտ գտնվող «Գրեյֆրայերս Բոբի» բարի դիմաց։

Բոբիի արձանը պատրաստելը բարեգործ Անժելա Բուրդետ-Քույթսը հանձնարարել է Ուիլյամ Բրոդին[3]։ Հուշարձանը ստեղծվել է Բոբիի կենդանության օրոք՝ 1871 թվականին, և բացվել է նրա մահից հետո՝ առանց արարողության, 1873 թվականի նոյեմբերին[4]։

Բոբիի գերեզմանի վրա կարմիր գրանիտե տապանաքար է տեղադրվել Շոտլանդիայի «Շների օգնության միության» կողմից և հանդիսավոր բացվել Գլոստերի դուքս Ռիչարդ Վինձորի կողմից 1981 թվականի մայիսի 13-ին։ Քարի վրա գրված է. «Գրեյֆրայերս Բոբի, մահացել է 1872 թվականի հունվարի 14-ին, 16 տարեկան, թող նրա հավատարմությունն ու նվիրվածությունը դաս լինի բոլորիս համար»[5]։

Գրքեր և ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբիի անհավատալի հավատարմությունը նրան սիրելի է դարձրել շնասերների շրջանում, որոնք էլ տարածել ու ճոխացրել են նրա պատմությունը։ Նրա պատմության վրա ուղղակիորեն կամ անուղղակի կերպով հիմնված գրքերն ու ֆիլմերն են․

  • Էլեոնոր Ատկինսոնի «Գրեյֆրայերս Բոբի» գիրքը, որտեղ գրողն զգալիորեն ճոխացրել է պատմությունը և Ջոն Գրեյին դարձրել «Ծեր Ջոկ» անվամբ հայտնի ֆերմայի աշխատող[6]։ 1961 թվականին նկարահանված «Գրեյֆրայերս Բոբի» ֆիլմը հիմնված է այս գրքի վրա[7]։
  • Ջոն Մակեյի հեղինակած Գրեյֆրայերս Բոբիի պատկերազարդ պատմությունը
  • «Գրեյֆրայերս Բոբիի արկածները» ֆիլմը Մեծ Բրիտանիայում թողարկվել է 2006 թվականի փետրվարին։ Գլխավոր դերերը կատարել են Օլիվեր Գոլդինգը և Քրիստոֆեր Լին[8]։ Էդինբուրգյան դղյակի տեսարաններն այս ֆիլմի համար նկարահանվել են հարակից Ստերլինգյան դղյակում։ Բոբիի դերը խաղացել է Ուեսթ հայլանդ ուայթ տերիեր ցեղատեսակի մի շուն։ Ավելացվել են նոր հերոսներ, և դուրս է թողնվել Բոբիի կյանքի ամենակարևոր կերպարներից մեկը՝ Ջոն Թրեյլանդը[9]։
  • «Լեսիի մարտահրավերը» 1949 թվականին Էլեոնոր Ատկինսոնի գրքի հիման վրա նկարահանված ավելի հին ֆիլմ է, որտեղ Բոբիին փոխարինել է Լեսին[10]։

Այլ հիշատակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը տեղակայված է Candlemaker Row (ձախ) և George IV Bridge (աջից) խաչմերուկում
  • Շոտլանդականադական The Real McKenzies փանկ ռոք խումբը գրել է «The Ballad of Greyfriars Bobby» հուշ-երգը, որը ներառվել է 2008 թվականին թողարկված Off the Leash ալբոմում։
  • Թերրի Պրաթչեթի «Շարժվող նկարներ» գրքում ևս անդրադարձ կա այս պատմությանը․ դա Գասպոդ անունով շան պատմությունն է, թեև հեղինակը պատմությունը այլ կերպ է վերաիմաստավորել.

«Այս առակը պատմում է իր տիրոջ հանդեպ շան խորը, հարատև նվիրվածության մասին,- արհամարհանքով պատասխանեց Գասպոդը՝ ատամների արանքից արտաբերելով բառերը։

- Բայց դուք, իհարկե, չե՞ք հավատում այս առակին:

- Ինչպե՞ս ասեմ։ Մի բանի եմ ես հավատում՝ այն փաստին, որ եթե շան պոչը թողնեն տապանաքարի տակ, նա ոչ մի տեղ չի հեռանա գերեզմանից։ Նստելու է այնտեղ և ոռնալու է մինչև իր մահը։»

  • Grand Theft Auto V խաղում նույնպես հղում կա Բոբիի պատմությանը, առավոտյան ժամը տասին տեղի գերեզմանոցում կարելի է տեսնել սկայտերիեր ցեղի մի փոքրիկ շան, որը դանդաղորեն մոտենում է մի փոքրիկ գերեզմանի և երկար նստում դրա մոտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Greyfriars Bobby (1855-1872) - Find a Grave...
  2. «The Story of Scotland’s Most Faithful Dog» Արխիվացված 2012-02-14 Wayback Machine, Dogs in the News, 4 July 2001, retrieved 20 March 2007.
  3. «Greyfriars Bobby, by William Brodie (Edinburgh)». www.victorianweb.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Read, Benedict. Victorian Sculpture. New Haven & London: Yale University Press, 1982.
  5. Red granite headstone Արխիվացված 2007-09-28 Wayback Machine, источник: GreyfriarsBobby.co.uk website.
  6. Eleanor Atkinson Greyfriars Bobby. — 2001-07-01.
  7. «Greyfriars Bobby: The True Story of a Dog». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. «The Adventures of Greyfriars Bobby». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. «Premiere for new Greyfriars film» (բրիտանական անգլերեն). 2006 թ․ փետրվարի 7. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «Challenge to Lassie». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյֆրայերս Բոբի» հոդվածին։