Գրենոբլ 1 համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1987 |
Լուծարված է | 2016[1] |
Անվանված է | Ժոզեֆ Ֆուրիե |
Ընդհանուր անձնակազմ | 3010 մարդ |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն |
Երկիր | Ֆրանսիա |
Ժոզեֆ Ֆուրիեի համալսարան (նախկինում Գրենբոլ 1 համալսարան), տեխնոլոգիական և բժշկական համալսարան, որը պատկանում է Ֆրանսիայի Գրենոբլի ակադեմիային։ Հիմնադրվել է 1971 թվականին[2]։ Համալսարանն անվանակոչվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ժոզեֆ Ֆուրիեի պատվին։ 2010 թվականին աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշում համալսարանը գտնվել է 151-200 տեղերի տիրույթում կամ ազգային վարկանիշի 6-7-րդ տեղում[3], 2014 թվականին՝ համաշխարհային վարկանիշի 100-150-րդ տեղերի միջակայքում։
2015 թվականի սեպտեմբերի 11-ին ստորագրվել է Գրենոբլ Ալպ համալսարանի կազմում 2016 թվականի հունվարի 1-ից Գրենոբլի երեք համալսարանների միավորման մասին դեկրետը (բարձրագույն օրգանի որոշում՝ օրենքի ուժ ունեցող)[4]։
Համալսարանի պատմությունն սկսվում է 1339 թվականին[2] Գրենոբլի համալսարանի բացմամբ, որը բաղկացել է չորս ֆակուլտետներից՝ բժշկություն, իրավունք, քաղաքացիական իրավունք և բանասիրություն։ 1811 թվականին[2] ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Ֆուրիեն Գրենոբլի համալսարանում բացել է ճշգրիտ գիտությունների ֆակուլտետը։ 1841 թվականին բացվել է բժշկության և դեղագործության նախապատրաստական դպրոց։ 1968 թվականի մայիսյան խռովությունների հետևանքով Գրենոբլի համալսարանը լուծարվել է երեք բարձրագույն մասնագիտացված համալսարանների՝ Գրենոբլ 1, Գրենոբլ 2 և Գրենոբլ 3։ Գրենոբլ 1 համալսարանը համարվել է Գրենոբլ համալսարանի բժշկության, դեղագործության և ճշգրիտ գիտությունների ֆակուլտետների ժառանգը։ 1987 թվականին[2] համալսարանը ստացել է Ժոզեֆ Ֆուրիեի անունը՝ ի պատիվ ֆրանսիացի հայտնի գիտնականի։
Համալսարանի կազմում կա 11 ֆակուլտետ, տեխնոլոգիայի համալսարանական ինստիտուտ, ինժեներների դպրոց, Վալանսի համալսարանի մասնաճյուղը, պրոֆեսորների և դոկտորական դպրոցի քոլեջի նախապատրաստության համալսարանական ինստիտուտ, որը հարակից է Գրենոբլում տեղակայված ուսուցման և հետազոտական դոկտորական դպրոցներին[5]։
|