Գրիգոլ Ծերեթելի վրաց.՝ გრიგოლ წერეთელი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12 (24), 1870 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1938 (68 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | papyrologist, դասական բանասեր և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, HU Berlin, Տարտուի համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | դասական բանասիրություն[2] և Պապիրոլոգիա[2] |
Անդամակցություն | Գերմանիայի հնագիտական ինստիտուտ և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ (1893) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1914) |
Տիրապետում է լեզուներին | վրացերեն[2], ռուսերեն[2], լատիներեն[2] և գերմաներեն[2] |
Գիտական ղեկավար | Victor Jernstedt? |
Հայտնի աշակերտներ | Q21640769? |
![]() |
Գրիգոլ (Գրիգորի) Ֆիլիմոնի Ծերեթելի (վրաց.՝ გრიგოლ წერეთელი, մարտի 12 (24), 1870, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 12, 1938, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1], բռնադատված), վրացի և խորհրդային բանասեր, հելլենագետ, պապիրոլոգիայի հիմնադիրներից մեկը, Վրաստանում դասական բանասիրության հիմնադիր, Թբիլիսիի պետական համալսարանի գրադարանի հիմնադիր։
Գրիգոլ Ծերեթելին Վրաստանի վաստակավոր գիտնական է, Կայսերական Ռուսաստանի ԳԱ (այժմ՝ Ռուսաստանի ԳԱ) թղթակից անդամ (12/02/1917), բանասիրական գիտությունների դոկտոր (1914), պրոֆեսոր (1905), Յուրիևսկու (այժմ Տարտուի), Սանկտ Պետերբուրգի և Թբիլիսիի համալսարանների պրոֆեսոր, վերջին երկուսում՝ ղեկավարել է դասական բանասիրության ամբիոնները։
Գրիգոլ Ծերեթելին ծնվել է Սանկտ Պետրբուրգում (Ռուսական կայսրություն), ազնվականի ընտանիքում։ Նրա հայրը` իշխան Ֆիլիմոն Ծերեթելին հայտնի իրավաբան և հասարակական բարերար էր, իսկ մայրը՝ Աննա Լուչակը, հայտնի բանասեր[3]։
Գրիգոլի Ծերեթելին ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանի «Բանասիրական գիմնազիան», որն ավարտել է 1888 թվականին, և պատմաբանասիրական ֆակուլտետը, որն ավարտել է 1893 թվականին ոսկե մեդալով։ Նա մնացել է դասական բանասիրության ամբիոնում՝ պրոֆեսորի պաշտոնի պատրաստվելու համար[4]։
Արդեն մագիստրոսական թեզի թեմայով` «Հապավումները հունական ձեռագրերում` հիմնականում Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի ձեռագրերի թվագրման հիման վրա», Գրիգոլ Ծերեթելին դասվել է պալեոգրաֆիայի խոշորագույն մասնագետների շարքում։ 1893-1897 թվականներին դասավանդել է Սանկտ Պետերբուրգի հնագիտական ինստիտուտում։ (1896)-1897(9?) թվականին գիտական նպատակներով գործուղումներով եղել է արտերկրներում[5][6]։
Որպես պապիրոլոգ վերապատրաստվել է Գերմանիայում, Հումբոլդտի համալսարանում (1897(9?)-1902), որտեղ աշխատել է որպես արտահաստիքային դոցենտ և հրատարակել է Բեռլինյան պապիրուսների հավաքածուի փաստաթղթավորման 2-րդ հատորը (1900, 1904)[6]։ 1897 թվականից աշխատել է Մյունխենի, Վիեննայի, Փարիզի, Լոնդոնի, Հռոմի, Ֆլորենցիայի, Վենետիկի թանգարաններում, Նեապոլում և Աթենքի վանքերի գրադարաններում։ Աշխատել է նաև Սինայում, Կոստանդնուպոլսում և Աթոսում[5]։
1902 թվականին վերադարձել է Ռուսաստան և դարձել Սանկտ Պետերբուրգի համալսարանի արտահաստիքային դոցենտ[5]։ Դասախոսություններ է կարդացել Սանկտ Պետերբուրգում և Բեռլինում։
1904 թվականին պաշտպանել է մագիստրոսական թեզը Յուրիևի համալսարանում (Էստոնիա)։ 1905 թվականին ստացել է դասական բանասիրության դոկտորի կոչում և այնտեղ աշխատել որպես արտահաստիքային պրոֆեսոր[5]։
Գրիգոլ Ծերեթելին սկսել է հետաքրքրվել հունական կատակերգություններով, երբ զբաղվել է Մենանդրիի պապիրուսների ուսումնասիրությամբ և հրապարակել է դրանք (1908-1914)։ 1914 թվականին Յուրևի համալսարանում պաշտպանել է դոկտորականը` «Մենանդրի նոր կատակերգությունները» ատենախոսությամբ։ Նշանակվել է հունական գրականության ամբիոնի հաստիքային պրոֆեսոր։ Նույն թվականին տեղափոխվել է Պետերբուրգի համալսարան, որտեղ դարձել է դասական բանասիրության պրոֆեսոր և Դասական բանասիրության ամբիոնի վարիչ (մինչև 1920 թ.)։ Նրա աշակերտներից է եղել Օսիպ Մանդելշտամը։
1914-1920 թվականներին ղեկավարելով Պետերբուրգի համալսարանի դասական փիլիսոփայության ամբիոնը` Ծերեթելին ստեղծել է պապիրոլոգիայի ռուսական դպրոցը։ 1917 թվականին Ծերեթելին ընտրվել է Ռուսական գիտությունների կայսերական ակադեմիայի թղթակից անդամ։ 1918-1920 թվականներին Բեռլինի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր է եղել։ Ընտրվել է Գերմանացի պապիրոլոգների գիտական ընկերության (1918) և Բեռլինի հնագիտության ինստիտուտի (1927) պատվավոր անդամ։
Չնայած իր հաջող կարիերային, նա համաձայնել է Իվանե Ջավախիշվիլիի առաջարկին աշխատել Խորհրդային Վրաստանում։ Գրիգոլ Ծերեթելին 1920 թվականի աշնանը տեղափոխվել է Վրաստան։ 1920-1937 թվականներին (8?) եղել է Թբիլիսիի պետական համալսարանի դասական բանասիրության ամբիոնի վարիչ, միաժամանակ 1923-1931 թվականներին՝ Թբիլիսիի պետական համալսարանի գիտական գրադարանի հիմնադիր և տնօրեն։ Այստեղ էր աշխատում նաև նրա կինը՝ Սոֆիո Մաքսիմովան։ Գրադարանն այսօր կրում է Գրիգոլի Ծերեթելիի անունը։
1924 թվականի հունիսին Գրիգոլ Ծերեթելին հրավիրվել է Նեապոլի համալսարանի 700-ամյակին նվիրված միջոցառմանը։ Բացի այդ, Թբիլիսիի համալսարանից գործուղման ժամանակ նա մեկնել է եվրոպական այլ երկրներ՝ կապեր հաստատելու այնտեղի կենտրոնների հետ։
Գրիգոլ Ծերեթելին հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատությունների, այդ թվում՝ մի քանի հիմնարար մենագրությունների, որոնք հրատարակվել են պապիրոլոգիայի, դասական բանասիրության և հին հունական գրականության պատմության ոլորտներում։
1925-1927 թվականներին Ծերեթելին իր ուսանողների հետ միասին հրապարակել է Ռուսաստանի և Վրաստանի պապիրուսների հավաքածուների փաստաթղթային և գրական պապիրուսների նմուշային թողարկումը։
Ուշագրավ տեքստերի խմբագրություններից առավել կարևոր են «Սուրբ Արսենիոս Մեծի կյանքը» (1899)[7] և 11-րդ դարի բյուզանդական փիլիսոփա Յոհան Իտալի «Յովհաննէս Իտալուսի գործերը» (1924–26) աշխատությունները, թարգմանություններից` Մենանդրոսի «Կատակերգություններ» (1936), «Հերոնդասի միմիյամբերը» (1929), Ապոլլոնիոս Հռոդոսացու «Արգոնավտիկան» (1964)[8]։
Գրիգոլ Ծերեթելին ձերբակալվել է 1918 (9՞), 1931 և 1938 թվականներին, բռնաճնշումների ենթարկվել։
1931 թվականին Գրիգոլ Ծերեթելին ձերբակալվել է և մի քանի ամսվա ընթացքում ազատ արձակվել։ 1938 թվականի մայիսի 24-ին կրկին ձերբակալվել է։ Այս ձերբակալությունը կատարվել է Լենինգրադի կոմունալ բնակարաններից մեկում իր հարևանի մատնությունից հետո, ով գիտնականին կեղծ ամբաստանել է հակասովետական գործունեության մեջ, մինչդեռ հետագայում պարզվել է, որ ամբաստանության շարժառիթը եղել է անձնական թշնամանքը [ըստ ընտանիքի անդամների բանավոր հիշողությունների][5][6]։ Անդրկովկասյան շրջանային զինվորական տրիբունալը Ծերեթելիին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ 58-10 (քարոզչություն կամ քարոզչություն, սովետական իշխանությունը տապալելու կոչեր) և 58-11 (կառավարությունը տապալելու կազմակերպված գործողություն) հոդվածներով[9]։
1937 թվականի վերջին նրա փոխարեն ձերբակալվել էր Գ.Վ. Ծերեթելին, որը կարող էր մահանալ, բայց 1938 թվականի սկզբին ազատ է արձակվել[10]։
Գրիգոլ Ծերեթելին մահացել է Թբիլիսիի բանտում 1939 թվականի սեպտեմբերի 20-ին (սեպտեմբերի 12-ին գնդակահարվել է բանտում)[11]։ Մահվան ստույգ ամսաթիվն ու հանգամանքները հայտնի չեն, «Век перевод» կայքում նշում է, որ նա մահացել է մարտի 24-ից ոչ շուտ[12]։ Այլ աղբյուրների համաձայն, մինչև 1939 ապրիլը պահվել է Օրթաչալի բանտում, մահացել է էտապում` աքսորականներին աքսորավայր տեղափոխման ժամանակ։ Դիակը դուրս է նետվել գնացքից 1939 թվականի աշնանը[5]։
Ծերեթելին թաղված է Թբիլիսիում, վրացի անվանի բարերարների Մթածմինդա պանթեոնում։
ԽՍՀՄ Գերագույն դատարանի 1957 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ Գրիգոլ Ծերեթելիի գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով, և նա վերականգնվել է։
Բորիս Ա. Տուրաևն ամուսնացած է եղել Գրիգոլ Ծերեթելի քրոջ՝ Ելենայի հետ 1898 թվականից[13]։
{{cite web}}
: no-break space character in |title=
at position 90 (օգնություն)
{{cite web}}
: no-break space character in |title=
at position 11 (օգնություն)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոլ Ծերեթելի» հոդվածին։ |
|