Ռոմանով Գրիգորի Վասիլևիչ (փետրվարի 7, 1923(1923-02-07)[1][2], Borovichskiy Uyezd, Նովգորոդի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 3, 2008(2008-06-03)[3][2], Մոսկվա, Ռուսաստան), սովետական պետական և կուսակցական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1983)։ ՍՄԿԿ անդամ 1944 թվականից։
Ավարտել է (հեռակա) Լենինգրադի նավաշինության ինստիտուտը (1953)։ Մասնակցել է 1941—1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականից աշխատել է Լենինգրադի Ա․ Ա․ ժդանովի անվան գործարանի կենտրոնական կոնստրուկտորական բյուրոյում (կոնստրուկտոր, սեկտորի վարիչ)։ 1955 թվականից՝ նույն գործարանի կուսկոմիտեի քարտուղար, ապա ՍՄԿԿ ԿԿ
կուսկազմակերպիչ։ 1957 թվականից ՍՄԿԿ Լենինգրադի Կիրովյան շրջկոմի քարտուղար, այնուհետև 1-ին քարտուղարը։ 1961 թվականից Ռմանովը ՍՄԿԿ նինգրադի քաղկոմի, 1962 թվականից՝ ՄՄԿԿ Լենինգրադի մարզկոմի քարտուղար, 1963 թվականից 2-րդ քարտուղարն էր։ 1970—1983 թվականներին՝ ՄՄԿԿ Լենինգրադի մարզկոմի 1-ին քարտուղար։ 1983 թվականից՝ ՍՄԿԿ ԿԿ քարտուղար։ ՍՄԿԿ ԿԿ անդամ է 1966 թվականից, ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու՝ 1973 թվականից, Քաղբյուրոյի անդամ՝ 1976 թվականից։ ՍՍՀՄ VII—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ 1971 թվականից ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և 2 այլ շքանշաններով։
- ↑ 1,0 1,1 Романов Григорий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Grigory V. Romanov, Former Gorbachev Rival, Is Dead at 85 — The New York Times, 2008.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|