Գևին Սթոնի հարությունը անգլ.՝ The Resurrection of Gavin Stone | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | հումորային դրամա և դրամա |
Թվական | հունվարի 20, 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դալլաս Ջենքինս |
Դերակատարներ | Բրեթ Դալթոն, Նիլ Ֆլին, Շոն Մայքլզ, Անջելա Ջոնսոն, Դ․ Բ․ Սուինի և Քրիստոֆեր Մալեկի |
Տևողություն | 92 րոպե |
Բյուջե | 2 000 000 $[1] |
Պաշտոնական կայքէջ |
«Գևին Սթոնի հարությունը», ամերիկյան դրամա-կատակերգություն, որի գլխավոր դերերում Բրեթ Դալթոնը, Անջելա Ջոնսոն-Ռեյեսը, Նիլ Ֆլինը, Դանիել Բերնարդ Սուինին և Շոն Մայքլզն են։ Ֆիլմի ռեժիսորը Դալլաս Ջենքինսն է։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2017 թվականի հունվարի 20-ին։
Հայտնի սկանդալային դերասան Գևին Սթոունը, ընկելով օրենքի հետ կապված անախորժությունների մեջ, ստիպված է լինում եկեղեցում անցնել ուղղիչ աշխատանքներ, որտեղ նա կաթոլիկ է ձևանում, որպեսզի խաղա Հիսուսի դերը թատերական բեմադրության մեջ։ Ֆիլմը պատմում է արժեքների վերագնահատման, ընկերության և մի փոքր էլ՝ սիրո մասին[2]։
Երբ Ջենքինսը դերասան էր փնտրում գլխավոր դերի համար, նրա որդին, որը «Agents of S.H.I.E.L.D.» հեռուստասերիալի երկրպագու էր, առաջարկեց Բրեթ Դալթոնին։ Ջենքինսը ծանոթ չէր դերասանի հետ, սակայն առաջարկեց նրան իր քասթինգ-տնօրենին, որը հրավիրեց դերասանին գլխավոր դերը խաղալու համար առաջին իսկ լսումից հետո[3]։ Ջենքինսը հայտնել էր իր ֆեյսբուքյան կայքում, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015 թվականի մայիսին[4]։ Ֆիլմը նկարահանեցին 20 օրում, նկարահանման վայրից տեսանյութ էր հրապարակվել YouTube-ում[5]։
2015 թվականի հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ WWE Studios-ը գնել է ֆիլմի ցուցադրման իրավունքը[6][7]։ 2016 թվականի հուլիսի 20-ին Vertical Church Films-ը հայտնեց, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2017 թվականի հունվարի 20-ին[8]։
Rotten Tomatoes կայքում ֆիլմի ռեյտինքը 42% է՝ հիմնված 11 կարծիքների վրա։ Միջին գնահատականը 10-ից 5.1 է[9]։
|