Գևորգ Սահակյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Լեհաստան և Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 15, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 168 սանտիմետր |
Գևորգ Սահակյան (հունվարի 15, 1990, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Լեհաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Ծնվել է 1990 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Մարզվել է Միշա Սահակյանի և Արմեն Բաբալարյանի մոտ։
2018 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Գևորգ Սահակյանը նվաճել է բրոնզե մեդալ[1][2]։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած 2019 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[3][4]։ Եզրափակիչ գոտեմարտում նա պարտվել է թուրք Աթաքան Յուքսելին։ 2021 թվականի մարտին նա մասնակցել է Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացած եվրոպական որակավորման մրցաշարին՝ հույս ունենալով նվաճել Տոկիոյի (Ճապոնիա) 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր[5]։ Նա այդ մրցաշարում, ինչպես նաև Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված համաշխարհային օլիմպիական որակավորման մրցաշարում չի կարողացել նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիր[6]։
2021 թվականի հունվարին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված Գրան պրի Զագրեբ օփենում 67 կգ քաշային կարգում Գևորգ Սահակյանը նվաճել է ոսկե մեդալ[7]։
2021 թվականի հունիսին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված 2021 թվականի Վլադիսլավ Պիտլասինսկու գավաթում 72 կգ քաշային կարգում Գևորգ Սահակյանը նվաճել է ոսկե մեդալ[8][9]։
Թվական | Մրցաշար | Անցկացման վայր | Արդյունք | Ոճ,
քաշային կարգ |
---|---|---|---|---|
2018 | Աշխարհի առաջնություն | Բուդապեշտ, Հունգարիա | 3-րդ | Հունահռոմեական 67 կգ |
2019 | Եվրոպայի առաջնություն | Բուխարեստ, Ռումինիա | 2-րդ | Հունահռոմեական 67 կգ |
2021 | Աշխարհի առաջնություն | Օսլո, Նորվեգիա | 3-րդ | Հունահռոմեական 72 կգ |
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Սահակյան (ըմբշամարտիկ)» հոդվածին։ |
|