Դ օր D-Day | |
---|---|
![]() Պաշտոնական պոստեր | |
Ժանր | ֆիլմ աղետի մասին |
Երկիր | ![]() |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Ջանգ Յոնգ Ու |
Գլխավոր դերերում | Կիմ Յանգ Կվանգ Ջունգ Սո Մին Հա Սոկ Ջին |
Սցենարիստ | Հվանգ Ըն Կյունգ |
Պատմվածքի վայր | Սեուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | սեպտեմբերի 18, 2015-ից նոյեմբերի 21, 2015-ը |
Հեռուստաալիք | jTBC |
Ընկերություն | SM Culture & Contents |
Պատկերի ձևաչափ | 1080i |
Ձայնի ձևաչափ | Dolby Digital 2.0 |
Նախորդ | Վերջ |
Հաջորդ | Մադամ Անտուան |
Պաշտոնական կայքէջ |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Դ օր (հանգըլ: 디데이; կոր․ նոր ռոմ․: Di Dei), հարավկորեական հեռուստասերիալ նկարահանված 2015 թվականին։ Այն ցուցադրվել է jTBC հեռուստաալիքով ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 20:40։ Սերիալը բաղկացած է 20 էպիզոդներից, իսկ ցուցադրումը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ին։
Դժվար է պատկերացնել, որ այնպիսի քաղաքում, ինչպիսին Սեուլն է, հենց կենտրոնում կարող էր երկրաշարժ լինել։ Բարձր երկնաքերերը, որոնք հասնում էին մինչև ամպեր, թվում են կայուն և դիմացկուն։ Փրկարարներն էլ հասնում են զանգից րոպեներ անց։ Եթե նույնիսկ ինչ֊որ բան պատահի, կառավարությունը չի թողնի իր բնակչությանը, հիվանդանոցներում կխնամի վիրավորներին, կապահովի ժամանակավոր արյունով և ուտելիքով։ Մեկ օր էլ երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքները սարսափելի էին։
Քչերը գիտեն, որ ծայրահեղ իրավիճակների պահուստների գինը շատ բարձր է, այդ պատճառով կազմակերպությունների և հիվանդանոցների մեծամասնությունը, որոնց օրենքը պարտադրում է պահպանել ռեսուրսները, նախընտրում են վճարել տուգանք և անիմաստ չզբաղեցնել պահեստները։ Լուրջ խնդիրներին անպատրաստ շենքերը փլուզվել են, ինչպես թղթե տնակները։ Ճանապարհները արգելափակված են, կամուրջը փլվել է, փրկարարները չէին կարողանում հասնել մարդկանց, ովքեր մահանում էին փլատակների տակ և հրդեհների ժամանակ։ Ավելին, անջատել էին նրանց ջուրը, քանի որ կառավարության տեսանկյունից քաղաքացիներին փրկելն ավելի շահավետ է, քան հանգեցնել այրվող տները և ունեցվածքը։
Ամենադժվար իրավիճակը հիվանդանոցներում էր։ Բժիշկ Լի Հե Սունգը մի քանի տարի առաջ ծնողների հետ ավտովթարի է երթարկվել։ Հայրը մահացել է նրա աչքերի առաջ։ Այժմ երիտասարդը համոզված է, որ պետք է փրկի որքան հնարավոր է շատ մարդկանց, քանի որ յուրաքանչյուրը ունի ապրելու իրավունք։ Միայն թե հիվանդանոցի ղեկավարությունը այլ կարծիքի է. անխոհեմ հերոսությունը միայն տհաճությունների պատճառ կդառնա։ Այդ պատճառով հիվանդանոցի տնօրենը որոշում է փակել հիվանդանոցը երկրաշարժից անմիջապես հետո։
Հասկանալով, որ այսպիսի արհավիրքից հետո մարդկանց շատ է անհրաժեշտ բժիշկների օգնությունը, նրանք այլևս գնալու տեղ չունեն, իրենց տները ավերված են, Հե Սունգը ամբողջ ուժերով փորձում է հիվանդանոցը բաց պահել, որքան հնարավոր է երկար։ Պետք է դիմանալ ընդամենը 72 ժամ, որից հետո ճանապարհները կմաքրվեն և օգնությունը կհասնի։ Բայց դրանք կլինեն շատ երկար երեք օրեր աշխարհում աղետից հետո, որտեղ յուրաքանչյուրը պետք է մտածի իր մասին, պահուստները վերջանում են, էլեկտրաէներգիա արտադրում է միայն տեղի գեներատորը, դեղորայքը գրեթե վերջացել է, իսկ հիվանդները անընդհատ ավելանում են։
Էպիզոդ # | Ցուցադրման ամսաթիվ | Դիտումների միջին քանակ | |
---|---|---|---|
AGB Nielsen
Ratings[7] |
TNmS
Ratings[8] | ||
1 | 18 սեպտեմբերի 2015 | 1.741% | 1.9% |
2 | 19 սեպտեմբերի 2015 | 1.272% | 1.8% |
3 | 25 սեպտեմբերի 2015 | 1.909% | |
4 | 26 սեպտեմբերի 2015 | 1.563% | |
5 | 2 հոկտեմբերի 2015 | 1.283% | 1.3% |
6 | 3 հոկտեմբերի 2015 | 1.473% | 1.0% |
7 | 9 հոկտեմբերի 2015 | 1.106% | 1.6% |
8 | 10 հոկտեմբերի 2015 | 0.993% | 1.2% |
9 | 16 հոկտեմբերի 2015 | 1.155% | 1.4% |
10 | 17 հոկտեմբերի 2015 | 0.895% | 1.0% |
11 | 23 հոկտեմբերի 2015 | 1.267% | 1.4% |
12 | 24 հոկտեմբերի 2015 | 1.092% | 1.3% |
13 | 30 հոկտեմբերի 2015 | 0.961% | 1.2% |
14 | 31 հոկտեմբերի 2015 | 1.347% | 1.6% |
15 | 6 նոյեմբերի 2015 | 0.943% | 1.2% |
16 | 7 նոյեմբերի 2015 | 1.066% | 1.0% |
17 | 13 նոյեմբերի 2015 | 0.928% | 1.3% |
18 | 14 նոյեմբերի 2015 | 0.718% | 0.8% |
19 | 20 նոյեմբերի 2015 | 0.879% | 0.9% |
20 | 21 նոյեմբերի 2015 | 0.817% | 0.8% |
Ընդհանուր | 1.170% | 1.32% |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|