Դագոբերտո Ֆոնտես իսպ.՝ Dagoberto Fontes | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ուրուգվայ | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 6, 1943[1] | ||
Ծննդավայր | Մալդոնադո, Ուրուգվայ | ||
Մահվան ամսաթիվ | մայիսի 4, 2024[2] (80 տարեկան) | ||
Մահվան վայր | Մալդոնադո, Ուրուգվայ | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող և կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դագոբերտո Ֆոնտես Ֆիգերեդո (իսպ.՝ Dagoberto Fontes Figueredo,հունիսի 6, 1943[1], Մալդոնադո, Ուրուգվայ - մայիսի 4, 2024[2], Մալդոնադո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող և հարձակվողական ոճի կիսապաշտպան, 1970 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։
Ֆոնտեսն իր կարիերան սկսել է «Սենտրալ Մոլինո» և «Ատլետիկո Ֆերնանդինո» ակումբներում։ 1964 թվականին նա տեղափոխվել է «Նասիոնալ» ակումբ, որտեղ անցկացրել է 19 հանդիպում[3]։
1965 թվականին Ֆոնտեսը տեղափոխվել է «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբ, որտեղ նա խաղացել է վեց մրցաշրջան՝ 130 հանդիպում, դարձել 6 գոլի հեղինակ[4]։ Հետագայում ֆուտբոլիստը տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ հանդես է եկել «Պուեբլա» և «Տիգրես ՈՒԱՆԼ» ակումբներում։ Վերջինս եղել է նրա վերջին ակումբը կարիերայում[4] [5]։
Ֆոնտեսն Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղացել է 1970 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, որտեղ մասնակցել է չորս հանդիպման։ Ընդհանուր առմամբ Ուրուգվայի հավաքականի կազմում նա անցկացրել է 13 հանդիպում, որոնցում ոչ մի գոլ չի խփել[6]։
Դագոբերտո Ֆոնտեսը մահացել է 2024 թվականի մայիսի 4-ին Մալդոնադոյում 80 տարեկան հասակում[7] [8] [9]։
|