Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Դանիել Տավիա Օպարե[1] | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը | գանացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Գանա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 18, 1990[3] (33 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Աքրա, Գանա[2] | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 173 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 67 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լանս | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դանիել Տավիա Օպարե (անգլ.՝ Daniel Tawiah Opare, հոկտեմբերի 18, 1990[3], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, գերմանական «Աուգսբուրգի» պաշտպան, ով վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական «Լանսում»։
Ֆուտբոլային կարիերան սկսել է «Աշանտի Գոլդ» ակումբում, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է «Սվակսեն»։ Անցկացնելով այնտեղ 2007/08 մրցաշրջանը և հաջող հանդես գալով Գանայի հավաքականում՝ Օպարեն տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»։ 2010 թվականի ամռանը Դանիելը միացել է «Ստանդարդ (Լեժ)»[5] ակումբին, որի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում դարձել է Բելգիայի գավաթակիր[6]։
2014 թվականի մայիսի 20-ին՝ ԱԱ 2014-ից առաջ, հայտարարվեց, որ Օպարեն պայմանագիր է ստորագրել պորտուգալական «Պորտուի» հետ։
2015 թվականի հունվարի 20-ին պաշտպանը վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Բեշիքթաշ» ակումբ, որտեղ խաղացել է մինչև մրցաշրջանի ավարտը։
2015 թվականի օգոստոսի 13-ին Օպարեն երեք տարվա պայմանագիր է կնքել գերմանական «Աուգսբուրգ» ակումբի հետ[7]։
Օպարեն հրավիրվել է Գանայի երիտասարդական (մինչև 17 տարեկանների) հավաքական, որի կազմում Տոնգոյում կայացած 2007 թվականի Աֆրիկայի պատանեկան առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը։ Օպարեն նաև 2007 թվականին մասնակցել է պատանեկան հավաքականների աշխարհի առաջնությանը, որն անցկացվել է Հարավային Կորեայում․ այդ մրցաշարում ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է բոլոր 7 հանդիպումներին։ Օպարեն ճանաչվել է առաջնության լավագույն պաշտպան։
Գանայի երիտասարդական (մինչև 20 տարեկանների) հավաքականի կազմում Օպարեն դարձել է 2009 թվականին Եգիպտոսում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։
2007 թվականի նոյեմբերի 13-ին՝ իր 17-ամյակից երեք շաբաթ անց, Դանիելը հրավիրվել է հավաքական, մասնակցելու Տոգոյի հավաքականի դեմ ընկերական խաղին։
Օպարեն ընդգրկվել է Գանայի հավաքականի ընդլայնված ցանկում՝ նախապատրաստվելով մասնակցել 2008 թվականին անցկացվելիք Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը, սակայն չի ընդգրկվել վերջնական հայտացուցակում ջլերի ձգվելու պատճառով։
2012 թվականի հունվարին Դանիելն ընդգրկվել է Գանայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2012 թվականի Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, սակայն հավաքականի կազմում չի անցկացրել ոչ մի խաղ։
Հավաքական | Տարի | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
Գանա | 2011 | 7 | 0 |
2012 | 3 | 0 | |
2013 | 5 | 0 | |
2014 | 1 | 0 | |
Ընդհանուր | 16 | 0 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Օպարե» հոդվածին։ |
|