Դանիլ Կրուգովոյ (ռուս.՝ Данил Круговой; մայիսի 28, 1998(1998-05-28)[1], Գատչինա, Լենինգրադի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան։ 2020 թվականի Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր։
Դանիլ Կրուգովոյը ծնվել է Գատչինայում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանում «Սմենայի» ֆուտբոլային դպրոցում։ 2015-2017 թվականներին խաղացել է «Զենիթի» երիտասարդական թիմում, անցկացրել է 32 խաղ Պրեմիեր լիգայի երիտասարդական առաջնությունում և չորս խաղ ՈՒԵՖԱ 2015/16 պատանեկան լիգայում։ 2016 թվականի նոյեմբերին կատարել է նորամուտը ՖԱԼ առաջնությունում՝ «Զենիթ-2» ակումբի կազմում անցկացնելով երեք խաղ։ Հաջորդ մրցաշրջանում 23 խաղում խփել է մեկ գոլ։ 2018/19 մրցաշրջանից առաջ տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Ուֆա» ակումբ։ Օգոստոսի 3-ին կատարել է նորամուտը ՊՖԼ առաջնությունում՝ ակումբի երկրորդ կազմում։ Օգոստոսի 6-ին անցկացրել է առաջին խաղը առաջնությունում՝ «Անժիի» դեմ տնային խաղում (3:0)։
2019 թվականի օգոստոսի 21-ին կնքել է հնգամյա պայմանագիր «Զենիթի» հետ, բայց 2019/2020 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ուֆայում»[2][3]։
2015-2016 թվականներին խաղացել է 22 հանդիպում, մեկ գոլ է խփել Ռուսաստանի պատանեկան հավաքականներում, որը գլխավորում էր Միխայիլ Գալակտիոնովի։ Բուլղարիայում անցկավող 2015 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ հավաքականը հասել է կիսաեզրափակիչ, Շոտլանդիայի դեմ խաղում փոխարինման է դուրս եկել վերջին րոպեին։ Բոլոր չորս հանդիպումներն անցկացրել Է Չիլիում կայացած աշխարհի 2015 թվականի առաջնությունում, որտեղ հավաքականը պարտվել է 1/8 եզրափակիչում։
2019 թվականին Sports.ru-ին տված հարցազրույցում պատմել է, որ 2013 թվականին իր հորը՝ նախկին հատուկ ջոկատայինին, տարել և սպանել են Սանկտ Պետերբուրգի Գորելովո գյուղում։ Մարդասպաններին դեռ չեն գտել։ Նույն հարցազրույցում նաև պատմել է, որ ինքը ամուսնացած չէ[4]։