Դաս տալով տիկին Թինգլին անգլ.՝ Teaching Mrs. Tingle | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆիլմ անչափահասների համար, կինոկատակերգություն[1][2], կատակերգական թրիլեր և մարտաֆիլմ |
Թվական | օգոստոսի 11, 1999[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քեվին Ուիլյամսոն[1][4][5][…] |
Պրոդյուսեր | Քեթի Քոնրադ և Ջուլի Փլեք |
Սցենարի հեղինակ | Քեվին Ուիլյամսոն |
Դերակատարներ | Քեյթի Հոլմս[4][6][7][…], Հելեն Միրեն[4][5][6][…], Բերի Ուոթսոն[5][6][7][…], Մարիսա Քաֆլան[5][6][7][…], Ջեֆրի Թեմբոր[6][7][8], Մոլլի Ռինգուոլդ[6][7][8], Լեսլի Էնն Ուորեն[6][7][8], Վիվիկա Ա. Ֆոքս[6][7][8], Մայքլ ՄակՔին[4][6][9][…], Ռոբերտ Գանթ[6][7][8] և Բրայան Քլագման[10] |
Օպերատոր | Յերժի Զելինսկի |
Երաժշտություն | Ջոն Ֆրիզել |
Մոնտաժ | Դեբրա Նիլ-Ֆիշեր |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Dimension Films |
Տևողություն | 96 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Դաս տալով տիկին Թինգլին (անգլ.՝ Teaching Mrs. Tingle), 1999 թվականի սև հումոր, նկարահանված «Ճիչ» ֆիլմաշարի 3 ֆիլմերի և «Ես գիտեմ, թե ինչ եք արել նախորդ ամռանը» ֆիլմի հեղինակ Քեվին Ուիլիամսոնի կողմից։ Թողարկվել է 1999 թվականի օգոստոսի 20-ին։
Լի Էնն Ուոթսոնը միշտ ազնիվ կյանքով է ապրել։ Այժմ՝ ավարտելով քոլեջը, նա երազում է համալսարանի մասին և պետք է դառնա լավագույն շրջանավարտը։ Բայց... այդ ճանապարհին խոչընդոտ է դառնում տիկին Թենգլը՝ պատմության ուսուցչուհին, որը ատում է բոլորին և համարում է, որ իր պարտքն է տանջել իր բոլոր աշակերտներին՝ նրանց նշանակելով ոչ բավարար գնահատականներ։ Նույնիսկ տնօրեն Փոթերը նախընտրում է կապ չհաստատել այս ուսուցչուհու հետ։ Փոխտնօրեն տիկին Գոլդը կարծում է, որ հենց Լի Էնն է արժանի կրթաթոշակի, այլ ոչ թե Թրուդի Թաքերը՝ հարուստ ծնողների դուստրը։ Երբ Լի Էննի գնահատականն ուղղելու բոլոր փորձերը հաջողությամբ չեն ավարտվում, նա իր ընկերների ՝ Լյուկի և Ջո Լիննի հետ հուսահատորեն վճիռ է կայացնում խաղի համար։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ նրանց վտանգավոր նախագծի հետևանքները անդառնալի կլինեն։
Դերասան | Դերը |
---|---|
Քեյթի Հոլմս | Լի Էնն Ուոթսոն |
Հելեն Միրեն | տիկին Իվ Թինգլ |
Բարի Ուոթսոն | Լյուք Չարներ |
Մարիսա Քոուլին | Ջո Լին Ջորդան |
Մայքլ ՄըքՔին | տնօրեն Փոթեր |
Ջեֆրի Թեմբըր | մարզիչ Ռիչարդ Ուենչելլ |
Վիվիկա Ֆոքս | օրիորդ Գոլդ |
Լիզ Սթաուբեր | օրիորդ Թրուդի Թաքեր |
Ջոն Փեթրիք Ուայթ | Բրայան Բերրի |
Լեսլի Էնն Ուորեն | տիկին Ֆեյ Ուոթսոն |
Մոլլի Ռինգուոլդ | օրիորդ Բենքս |
Ռոբերտ Գանթ | պրոֆեսոր (տեսարանները հեռացված են) |
Նկարահանումները տեղի են ունեցել 1998 թվականի մայիսի 10-ից հուլիսի 14-ը Լոս Անջելեսում։ Ֆիլմում դպրոցի նկարահանումները տեղի են ունեցել 2 իսկական դպրոցներում՝ «Culver City High» և «John Burroughs Middle»: Գոյություն ունի հայտի ամերիկյան վեպ-թրիլլեր «Սպանել պարոն Գրիֆինին» (անգլ.՝ Killing Mr. Griffin) (1978 թվական), որը գրել է Լոիս Դունկանը։ Վեպում պատմվում է դպրոցականների խմբի պատմության մասին, որոնք որոշել են առևանգել անգլերենի ուսուցչուհուն։ Վեպին հիման վրա ֆիլմը նկարահանվեց 1997 թվականին։ Ինչպես նաև Դունկանը հանդիսանում է վեպ-սկզբնաղբյուր «Ես գիտեմ, թե ինչ եք արել նախորդ ամառ»-ի հեղինակը, որի հիման վրա էլ նկարվել է ֆիլմը, որի սցենարի հեղինակը Քեվին Ուիլիամսոնն է։ Սկզբնապես ֆիլմը կոչվում էր «Սպանել միսս Թինգլին» (անգլ.՝ Killing Mrs. Tingle), բայց 1999 թվականի ապրիլի 20-ի դժբախտ պատահարներից հետո որոշվեց ֆիլմը վերանվանել «Teaching Mrs. Tingle»: Եվրոպական շատ երկրներում պահպանվեց առաջին անվանումը։
Թվական | Մրցանակ | Անվանակարգ |
---|---|---|
2000 | Saturn Award | Լավագույն ֆիլմ |
MTV Movie Awards | Լավագույն համբույր | |
Teen Choice Awards | Լավագույն սիրային դուետ | |
Teen Choice Awards | Ամենագարշելի գործող անձ |
|