Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1990[1][2] (34 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 176 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 68 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ալաշկերտ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 19 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դավիթ Մանոյան (հուլիսի 5, 1990[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտ» ակումբի կիսապաշտպան։
Դավիթ Մանոյանը ծնվել է 1990 թվականի հուլիսի 5-ին Երևանում (Հայկական ԽՍՀ)։ Նախքան ֆուտբոլ խաղալ սկսելը որոշ ժամանակ զբաղվել է լողով։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Վահագն Մանոյանը, որը նույնպես ֆուտբոլիստ է[3]։
Դավիթ Մանոյանը վաղ տարիքից հաճախել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին առընթեր դպրոցը։ 2007 թվականին պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ և մեկ ամբողջական մրցաշրջան խաղացել Առաջին լիգայում։ 2008 թվականին նա միացել է «Փյունիկի» առաջին թիմին։ Այդ ընթացքում Մանոյանը խփել է երեք գոլ և եղել թիմի կազմում այն ժամանակ, երբ վերջինս դարձել է Հայաստանի առաջնության հաղթող 2008 և 2009 թվականներին, ինչպես նաև նվաճել Հայաստանի գավաթն ու սուպերգավաթը 2009 թվականին։ Առաջնությունունից հետո ի շարք մասնագետների կողմից ճանաչվել է մրցաշրջանի բացահայտում[4]։ 2009 թվականի մրցաշրջանի ավարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունեցել հաղթողների մրցանակների հանձնումը, որտեղ Մանոյանն արժանացել է մրցանակների որպես Տարվա բացահայտում և Ամենախոստումնալից ֆուտբոլիստ[5]։ 2009 թվականի նոյեմբերին Դավիթ Մանոյանն ստացել է ծնկի հոդի վնասվածք և վիրահատվել Գերմանիայում՝ Համբուրգի հիվանդանոցներից մեկում[6][7]։ 2010 թվականի մարտին լուրեր են տարածվել, թե Մանոյանը կարող է տեղափոխվել գերմանական «Շտուտգարտ»[8]։ Ավելի ուշ Մանոյանով հետաքրքրվել է շվեյցարական «Սիոն» ակումբը։ Մանոյանը որոշել է մնալ «Փյունիկում» ևս մեկ մրցաշրջան, որի ընթացքում ակումբը նորից դարձել է Հայաստանի առաջնության հաղթող, ինչպես նաև նվաճել Հայաստանի գավաթն ու սուպերգավաթը 2010 թվականին։
2012 թվականի ամռանը Դավիթ Մանոյանը «Փյունիկում» իր թիմակից Արտակ Եդիգարյանի հետ դիտումների է մասնակցել Դոնեցկի «Մետալուրգ» ակումբում։ Եդիգարյանի խաղը հավանության է արժանացել «Մետալուրգի» մարզչական շտաբի կողմից, իսկ Դավիթ Մանոյանը դրանից հետո մեկնել է մասնակցելու դիտումների «Կուբանում»[9]։ 2012 թվականի օգոստոսի 9-ին Մանոյանը երեք տարով պայմանագիր է կնքել «Կուբանի» հետ։ Մանոյանը 2012 թվականի սեպտեմբերի 3-ին վեց ամսով վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Փյունիկ» և ավելի ուշ դարձել թիմի ավագ։ 2012 թվականի դեկտեմբերի 10-ին նա ծնկի վիրահատություն է տարել Գերմանիայում և որոշ ժամանակ չի խաղացել[10]։
2018 թվականի փետրվարի 8-ին Դավիթ Մանոյանը տեղափոխվել է Հայաստանի առաջնության «Ալաշկերտ» ակումբ՝ կնքելով 1,5 տարվա պայմանագիր։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականի փետրվարի 11-ին՝ մասնակցելով Լատվիայի հավաքականի դեմ ընկերական խաղին։ Մանոյանը դաշտ է դուրս եկել հանդիպման 80-րդ րոպեին՝ փոխարինելով Էդգար Մանուչարյանին։ Խաղը, որ անցկացվում էր Կիպրոսում, ավարտվել է 0:0 հաշվով[3][11][12]։
|