Գյուղ | ||
---|---|---|
Դարակերտ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1829 թ. | |
Մակերես | 4,48 կմ² | |
ԲԾՄ | 840 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2723[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Դարակերտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 10 կմ հյուսիս, մարզկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա։
Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Նախկինում ունեցել է Էլիազ, Էյլաս, Իփաքլու, Հաջի Այվազ անվանումները։ Դարակերտ է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղի մոտ է գտնվում անտիկ ժամանակաշրջանի՝ մ.թ.ա. I դարի հին բնակավայրի ավերակներ։ Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դարակերտի մշտական բնակչությունը կազմել է 2723, առկա բնակչությունը՝ 2611 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1829 | 1906 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 445 | 1079 | 1728 | 1955 | 2344 | 2493 | 2723[1] |
Գյուղն ունի առկա 601 տնտեսություն, դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 352 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 286 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք կազմում են 3 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
|