Դարի մրցավազքը անգլ.՝ The Mercy | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա |
Թվական | մարտի 29, 2018[1] և մարտի 22, 2018[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Մարշ |
Պրոդյուսեր | Գրեհեմ Բրոդբենթ |
Սցենարի հեղինակ | Սքոթ Զ. Բերնս |
Դերակատարներ | Քոլին Ֆերթ, Ռեյչել Ուայզ, Դևիդ Թյուլիս, Քեն Սթոթ և Ադրիան Շիլլեր |
Օպերատոր | Էրիկ Գոտիե |
Երաժշտություն | Յոհան Յոհանսոն |
Մոնտաժ | Ջինքս Գոդֆրի |
Պատմվածքի վայր | ՀԱՀ |
Կինոընկերություն | StudioCanal |
Տևողություն | 102 րոպե |
«Դարի մրցավազքը» (անգլ.՝ The Mercy), ռեժիսորը Ջեյմս Մարշի բրիտանական կենսագրական դրամատիկ ֆիլմը, որի հիմքում ընկած է «Ոսկե գլոբուս» մրցանակի համար շուրջերկրյա մրցավազքի մասնակցած բրիտանացի առագաստանավորդ Դոնալդ Քրոուհյորսթի իրական պատմությունը։ Գլխավոր դերերում խաղացել են Քոլին Ֆերթը, Ռեյչել Ուայզը, Դևիդ Թյուլիսը, Քեն Ստոթը և ուրիշներ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի փետրվարի 6-ին։
«Դարի մրցավազքը» ֆիլմը դարձել է կոմպոզիտոր Յոհան Յոհանսոնի վերջին աշխատանքներից մեկը (նա մահացել է 2018 թվականի փետրվարի 9-ին)[3]։
1968 թվականին բրիտանացի բիզնեսմեն և սիրողական առագաստանավորդ Դոնալդ Քրոուհյորսթը որոշում է մասնակցել «Ոսկե գլոբուսի» շուրջերկրյա մրցավազքի, որպեսզի իր ընկերությունը փրկի սնանկացումից և, իր հերթին, իրականացնի իր երազանքը։ Կնոջ և երեխաների աջակցությամբ նա սկսում է այդ ճանապարհորդությունը։ Ճանապարհին Դոնալդը միայնակ թիավարման ընթացքում բախվում է բազմաթիվ դժվարությունների։ Եվ ավելի ու ավելի լողալով դեպի օվկիանոսը՝ նա գիտակցում է, որ մրցավազքը շահելու շանս չունի։ Բայց հաղթելու ցանկությունը գերակշռում է մնացած ամեն ինչի նկատմամբ. Դոնալդը մտադրվում է խելագար արկածախնդրություն իրականացնել։
Դերասան | Դեր |
---|---|
Քոլին Ֆերթ | Դոնալդ Քրոուհյորսթ |
Ռեյչել Ուայզ | Քլեր Քրոուհյորսթ |
Դևիդ Թյուլիս | Ռոդնի Հելլվորտ |
Քեն Ստոթ | Սթենլի Բեսթ |
Ջոնաթան Բեյլի | Ուիլլեր |
Մարկ Գեթիս | Ռոնալդ Հոլլ |
Էնդրյու Բական | Իեն |
Աննա Մադալեյ | Սառա Միլբուրն |
Ժենևիև | օրիորդ Տինմուտ |
Սեբաստիան Արմեստո | Նելսոն Մեսինա |
Ադրիան Շիլլեր | Էլլիոթ |
Թիմ Դաունի | խմբագիր |
Քիթ Քոննոր | Ջեյմս Քրոուհյորսթ |
Էլինոր Սթեգ | Ռեյչել Քրոուհյորսթ |
Սեմ Հոար | պարոն Հյուզ |
2013 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Քոլին Ֆերթն ու Քեյթ Ուինսլեթը՝ որպես գլխավոր դերակատարներ, նկարահանվելու են ապագա ֆիլմում, որը հիմնված է առագաստանավորդ Դոնալդ Քրոուհյորսթի իրական պատմության վրա (նրա դերում խաղալու է Ֆերտը), որը 1968 թվականին՝ «Ոսկե գլոբուս» շուրջերկրյա մրցավազքի ժամանակ, խարդախություն է արել՝ կեղծ տեղեկություններ հաղորդելով իր գտնվելու վայրի մասին։ Քրոուհյորսթի հաղորդագրություններում խոսվում էր ամբողջ աշխարհում նրա տեղաշարժի մասին, բայց իրականում նա ամբողջ ժամանակ գտնվել է Ատլանտյան օվկիանոսում։ Սքոթ Զ. Բյորնսը գրել է սցենարը[4]։ 2015 թվականի հունվարի 27-ին հայտնի է դարձել, որ ֆիլմի ռեժիսոր է դարձել Ջեյմս Մարշը, իսկ պրոդյուսերներ՝ Գրեհեմ Բրոադբենտը, Սքոթ Զ. Բյորնսը, Պիտեր Չերնին, Նիկոլյա Մովերնեն, Ժակ Պերեն և Քերոլայն Հյուիթը[5]։
2015 թվականի մարտի 31-ին հայտարարվել է, որ Քեյթ Ուինսլեթի փոխարեն Քրոուհյորսթի կնոջ դերը խաղալու է Ռեյչել Ուայզ)[6]։ Մայիսի 20-ին դերասանական կազմին միացել են նաև Դևիդ Թյուլիսը, Քեն Ստոթն ու Ջոնաթան Բեյլին[7]։
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2015 թվականի մայիսի 20-ին Մեծ Բրիտանիայում[7]։ Հունիսին նկարահանվել է Թինմութ և Դորսետ քաղաքների, ինչպես նաև Դևոնա ափի տեսարանները[8][9]։ Հուլիսի վերջին նկարահանումները կատարվել են Մալթայում[10]։
Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 15-ին[11]։
«Դարի մրցավազքը» ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում վարկանիշը կազմում է 74 %՝ հիմնված 78 գրախոսականների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 6,2 բալ է[12]։ Metacritic կայքում ֆիլմի վարկանիշը 100 հնարավորից 59 է՝ հիմնված քննադատների 18 գրախոսականների վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական գրախոսականներ» կարգավիճակին[13]։
|