Դարկուշ

Բնակավայր
Դարկուշ
արաբ․՝ دركوش‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՀամայնքԴարքուշի շրջան
ԲԾՄ97 մետր
Բնակչություն5295 մարդ (2004)
Դարկուշ (Սիրիա)##
Դարկուշ (Սիրիա)

Դարկուշ (արաբ․՝ دركوش‎‎), քաղաք[1] Սիրիայի հյուսիս-արևմուտքում, գտնվում է Իդլիբի մուհաֆազայի տարածքում։ Մտնում է Ջիսր ալ-Շուղուրի գավառի կազմի մեջ։ Նույնանուն նահիյայի վարչական կենտրոնն է։

Սիրիայում հռոմեական իշխանության տարիներին քաղաքը եղել է գետային նավերի կառուցման կենտրոն։ Եղել է կամուրջ Օրոնտես գետի վրա, որի ավերակները պահպանվել են մինչև մեր ժամանակները[2]։ 322 թվականից հետո քաղաքի բնակչությունը քրիստոնեացվել է[3]։
Խաչակրաց արշավանքների դարաշրջանում Դարկուշը մտել է Անտիոքի դքսության կազմի մեջ։ 1188 թվականին քաղաքը գրավվել է Սալահ ադ-Դինի զորքերի կողմից։ 1260 և 1267 թվականների միջև ընկած կարճ ժամանակահատվածում քաղաքը կրկին զբաղեցրել են խաչակիրները՝ Անտիոքի դուքս Բոեմունդ VI-ի գլխավորությամբ։ 1267 թվականին Դարկուշը գրավվել է Եգիպտոսի աուլթան Բեյբարս I-ի կողմից։
1822 թվականի օգոստոսի 13-ին քաղաքը խիստ տուժել է հզոր երկրաշարժի հետևանքով, որի հետևանքով Դարկուշում և արվարձաններում զոհվել է շուրջ 20 հազար մարդ[4]։

Աշխարհագրական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է մուհաֆազայի արևմտյան մասում՝ էլ-Ասի գետի աջ ափին, Թուրքիայի հետ պետական սահմանի մոտ, ծովի մակարդակից 97 մետր բարձրության վրա[5].
Դարկուշը գտնվում է նահանգի վարչական կենտրոն Իդլիբից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա և երկրի մայրաքաղաք Դամասկոսից 270 կիլոմետր դեպի հյուսիս։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչության թվաքանակը կազմել է 5295 մարդ (2709 տղամարդ և 2586 կին)[6]։

Քաղաքի արևելյան հատվածով անցնում է № 56 ավտոճանապարհը։ Մոտակա քաղաքացիական օդանավակայանը գտնվում է Թուրքիայի Անթաքիա քաղաքում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сирия. Справочная карта (масштаб 1:1 000 000). — ГУГК, 1977
  2. The Middle East, Lebanon, Syria, Jordan, Iraq, Iran / Boulanger, Robert. — Hachette, 1966.
  3. Trombley, Frank R. Hellenic Religion and Christianization. C. 370-529. — BRILL, 2001. — Т. 2. — ISBN 9780391041219
  4. Barker, John Syria and Egypt under the Last Five Sultans of Turkey: Being Experiences, during Fifty Years, of Mr. Consul-General Barker. Chiefly from His Letters and Journals. Volume 1. — Elibron.com. — ISBN 9781402187858
  5. 5,0 5,1 «Darkush, Syria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer.
  6. «Данные официальной переписи населения 2004 года» (արաբերեն). Центральное бюро статистики Сирии. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարկուշ» հոդվածին։