Դափնի | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1911 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք, Վիկտոր Վեկսելբերգ և Maurice-Yves Sandoz? |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | Նեֆրիտ (միներալ), ոսկի, արծնապակի, ալմաստ, սուտակ, ամեթիստ, citrine?, մարգարիտ և Օնիքս (միներալ) |
Բարձրություն | 27,3 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Դափնի» (ռուս.՝ Лавровое дерево), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1911 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։ Ձուն հայտնի է նաև «Նարնջի ծառ» անունով[4]։
Այսօր «Դափնի» ոսկերչական կայսերական ձուն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում[5] (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին[3]։
«Դափնի» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց, պատված է կանաչաճերմակ էմալով։ Զարդարված է նեֆրիտով, ադամանդով, սուտակով, մեղեսիկով, մարգարիտով և սպիտակ օնիքսով[2]։ Ոսկերչական ձուն իրենից ներկայացնում է նեֆրիտե ծառ՝ խճճված ճյուղերով, որոնք զարդարված է թանկագին քարերով, իսկ դրանք արված են, որ ստեղծվի պտուղների տպավորություն[6]։
«Դափնի» ոսկերչական կայսերական ձվի անակնկալը մեխանիկական երգեցիկ թռչունն[4] է, որը կարողանում է շարժել գլուխը, բացել կտուցը, երգել և թափահարել թևերը։ Շարժումները ապահովում է հատուկ լարովի մեխանիզմը, որը տեղադրված է ծառի սաղարթի մեջ։ Ծառի գագաթին տեղադրված ցանցկեն կափարիչից տակից է հայտնվում թռչնակը, երբ ճյուղերի արանքում թաքցրած հատուկ լծակն են սեղմում[6]։
Նիկոլայ II կայսրը «Դափնի» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1911 թվականին՝ Զատկի տոնին[5]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[7]։
1927 թվականին ձուն վաճառում են Էմանուել Սնոումանին՝ Լոնդոնից։ 1965 թվականին ձուն փոխելով մի շարք սեփականատերեր, հայտնվում է Ֆորբսի մոտ[7]։
2004 թվականին Նյու Յորքի Սոթբիս աճուրդի տանը ձուն գնում է ռուս միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգը և վերադարձնում հայրենիք։