Դաֆնի (հուն․՝ Δάφνη), քաղաք Հունաստանում, հարավային արվարձան Աթենքում։ Գտնվում է Աթենքի կենտրոնից՝ Օմոնիասի հրապարակից, 4 կմ հարավ և 19 կմ արևմուտք Իմիտոսի ստորոտում գտնվող Էլեֆտերիոս Վենիզելոս միջազգային օդանավակայանից։ Մտնում է Ատտիկայի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Կենտրոնական Աթենքի ծայրամասային միավորի Դաֆնի-Իմիտոս համայնքի (դիմա) մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 22 913 մարդ[1]։ Մակերեսը 1 375 կմ² է[2]։
Դաֆնիով է անցնում Վուլիագմենիս պողոտան։ Այստեղ է գտնվում Դաֆնի աթենական մետրոպոլիտենի երկրորդ գծի կայարանը։
Մինչև 1951 թվականի մարտը կոչվել է Կացիպոդի (Κατσιπόδι)[3]:
Ժամանակակից անունը գալիս է հուն․՝ δάφνη՝ դափնի բառից, որը Ապոլլոն Դափնեֆորայի (Δαφνηφόρος՝ դափնեկիր, դափնով պսակված) խորհրդանիշն է։ Համաձայն առասպելի՝ հավերժահարս Դափնեն, հետապնդվելով իրեն սիրահարված Ապոլլոնի կողմից, վերածվում է դափնու, իսկ Ապոլլոնը սկսում է կրել դափնեպսակ[4]։