Դեբորա Հարքնես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 5, 1965[1][2][3] (59 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] |
Մասնագիտություն | պատմաբան, վիպասան, գրող, գործադիր պրոդյուսեր, համալսարանի դասախոս և բլոգեր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մաունթ Հոլիուոք քոլեջ (1986)[1], Հյուսիսարևմտյան համալսարան (1990)[1] և Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս (1994)[1] |
Ուշագրավ աշխատանքներ | A Discovery of Witches?, Shadow of Night? և The Book of Life? |
Անդամակցություն | The Renaissance Society of America?[1], North American Conference on British Studies?[1] և Ամերիկյան պատմական ասոցիացիա[1] |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս |
Պարգևներ | |
Կայք | deborahharkness.com |
![]() |
![]() | |
---|---|
![]() |
“Science and the Supernatural in the 17th Century”, Դեբորա Հարքնես և Ջիմ Վոելկել, Գիտության պատմության ինստիտուտ |
Դեբորա Հարքնես (անգլ.՝ Deborah Harkness, ապրիլի 5, 1965[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), ամերիկացի գիտնական, վիպասան և գինու էնտուզիաստ։ Առավել հայտնի է որպես պատմաբան և «A Discovery of Witches» եռագրության հեղինակ որը բաղկացած է The New York Times-ի «Կախարդների բացահայտում» բեսթսելլեր վեպից և դրա շարունակությունից՝ «Գիշերային ստվեր» և «Կյանքի գիրք»։ Նրա վերջին գիրքն է «Ժամանակն է եկել», որի գործողությունները տեղի են ունենում Ամերիկայի անկախության պատերազմում և Ֆրանսիական հեղափոխության շրջանում, և «Բոլոր հոգիների» եռեգրության սիքվելի շարունակությունը։
Դեբորա Հարքնեսը ծնվել է 1965 թվականին։ Նա մեծացել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ ամերիկյան ծագմամբ հոր և բրիտանական ծագմամբ մոր ընտանիքում[6]։ Ավարտել է Մաունթ Հոլյուկի քոլեջը (1986), Հյուսիսարևմտյան համալսարանը (1990) և Կալիֆոռնիայի համալսարանը (1994)[7]։ Հարքնեսը սովորել է նաև արտասահմանում՝ Օքսֆորդի համալսարանում։ Նա գիտության և բժշկության պատմաբան է[8], ինչպես նաև ուսումնասիրել է ալքիմիա, մոգություն և օկուլտիզմ։
Հարքնեսը պատմության պրոֆեսոր է։ Դասավանդում է Եվրոպական պատմություն և գիտության պատմություն[9] Հարավային Կալիֆորնիայի համալսարանում[10]։ Նա հրատարակել է պատմական ոչ գեղարվեստական երկու ստեղծագործություն՝ «Ջոն Դիի զրույցները Հրեշտակների հետ․ Կաբալա, ալքիմիա և բնության վերջ» (1999) և «Գոհարների տունը․ Էլիզաբեթական Լոնդոն և գիտական հեղափոխությունը» (2007)[10]։
2011 թվականին Հարքնեսը հրատարակել է իր առաջին գեղարվեստական աշխատանքը՝ «Կախարդների բացահայտում»։ «Բոլոր հոգիները» եռեգրության առաջին ստեղծագործությունը՝ «Կախարդների բացահայտում», պատմական վիպագրություն է։ Այն պատմում է ժամանակակից վհուկի մասին։ Վերջինս պատահաբար վերցնում է Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանի[11] հնագույն կախարդված ձեռագիրը՝ այդ կերպ գրավելով մարդկանց շրջապատում ապրող մի շարք կախարդական էակների անցանկալի ուշադրությունը, ներառյալ՝ այլ վհուկներիի, հրեշների և 1500-ամյա ֆրանսիական վամպիրի[10][12]։ Վեպը The New York Times-ի բեսթսելերների ցանկում երկրորդ հորիզոնականում է[13] և վաճառվել է առնվազմ 34 երկրներում[14]։ San Antonio Express-News-ը գիրքը անվանել է «բարդ հեքիաթ մեծահասակների համար»[15]։ Շարքի երկրորդ վեպը՝ «Գիշերային ստվեր», հրատարակվել է մեկ տարի անց՝ դառնալով The New York Times բեսթսելերների ցանկում թիվ մեկ վեպը[16]։ Շարքի երրորդ վեպը կոչվում է «Կյանքի գիրքը»[17]։ Գիրքը հրատարակվել է 2014 թվականի հուլիսի 15-ին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Իռլանդիայում՝ կոշտ, էլեկտրոնային և աուդիոգրքերի տեսքով։
2014 թվականի հունվարի 9-ին United States front cover ամսագրի շապիկին և USA Today կայքում հրատարակվել է երկշաբաթյա հատվածը։ 2014 թվականի մայիսի 12-ին Հարքնեսի կայքում հրատարակվեց առաջին գլուխը[18]։ Հարքնեսը նաև մրցանակակիր գինու՝ Good Wine Under $ 20 բլոգի հեղինակն է։
2018 թվականի մայիսին Հարքնեսը թողարկել է ուղեկցող գիրք «Բոլոր հոգիների աշխարհ․ Կախարդների հայտնաբերման ամբողջական ուղեցույց», «Գիշերային ստվեր» և «Կյանքի գիրքը (Բոլոր հոգիների եռեգրություն)», 2018 թվականի սեպտեմբերին՝ «Բոլոր հոգիների եռեգրություն - Ժամանակն է եկել», որի գործողությունը տեղի է ունենում նույն տիեզերքում և երկրորդական կերպարների մասնակցությամբ։ Գրքում նկարագրվում է Մեթյուս Քլեյրմոնի վամպիր որդին՝ Մարկուս Ուիթմորը[18]։
Հարքնեսը BadWolf's ութ դրվագ ունեցող հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերն է, որը հիմնված է նրա «Կախարդների բացահայտումը» վեպի հիման վրա։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Մեծ Բրիտանիայում Sky One հեռուստաալիքով, իսկ այժմ հեռարձակվում է NOW TV հեռուստաալիքով[19]։ Սերիալի միջազգային տարածումը իրականացնում է Sky Vision-ը[20][21]։
Հարքնեսը ապրում է Հարավային Կալիֆոռնիայում, որտեղ էլ դասավանդում է[6]։
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կայքում Հարկնեսի ֆակուլտետի պրոֆիլում նշված են նաև հետևյալ պատվոգրերն ու մրցանակները[7]․
{{cite web}}
: Text "Dana and David Dornsife College of Letters, Arts and Sciences, University of Southern California" ignored (օգնություն)
{{cite news}}
: Text "The Mount Holyoke News" ignored (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբորա Հարքնես» հոդվածին։ |
|