![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1990[1][2][3] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Սլավոնական բրոդ, Խորվաթիա | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դենի Ալար (գերմ.՝ Deni Alar,հունվարի 18, 1990[1][2][3], Սլավոնական բրոդ, Խորվաթիա), ծագումով խորվաթ ավստրիացի ֆուտբոլիստ, «Ռապիդ» ակումբի և Ավստրալիայի հավաքականի հարձակվող։
Դենիի հայրը՝ Գորանը, եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։
Ալարը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Լեոբեն» ակումբում։ 2006 թվականին հիմնական կազմում նորամուտն է նշել Ավստրիայի առաջին լիգայում։ 2009 թվականին Դենին տեղափոխվել է «Կապֆենբերգ»։ Մայիսի 2-ին «Ռիդա»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Ավստրիայի ֆուտբոլի առաջնությունում։ Մայիսի 15-ին «Շտուրմ»-ի դեմ մենամարտում Ալարը խփել է իր առաջին գոլը «Կապֆենբերգ»-ի կազմում[4]։
2011 թվականի ամռանը Ալարը տեղափոխվել է մայրաքաղաքային «Ռապիդ» ակումբ։ Հուլիսի 16-ին «Ադմիրա Վաքեր Մյոդլինգ»-ի դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմի կազմում[5]։ Սեպտեմբերի 24-ին «Վաքեր»-ի դեմ խաղում Դենին խփել է իր առաջին գոլը «Ռապիդ»-ի կազմում[6]։
2016 թվականի ամռանը Ալարը պայմանագիր է կնքել «Շտուրմ»-ի հետ։ Հուլիսի 23-ին «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբի դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմի կազմում[7]։ Հենց այս մենամարտում Դենին խփել է իր առաջին գոլը «Շտուրմ»-ում։ Երկու մրցաշրջան անընդմեջ Ալարը դարձել է առաջնության երկրորդ ռմբարկուն։ 2018 թվականին օգնել է թիմին հաղթել Ավստրիայի գավաթում և զբաղեցնել երկրորդ տեղը ազգային առաջնությունում։ Նույն թվականին Ալարը վերադարձել է «Ռապիդ»։
2017 թվականի նոյեմբերի 14-ին Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Ալարը նորամուտ է նշել Ավստրիայի հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարկո Առնաուտովիչին[8]։
Թիմային
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենի Ալար» հոդվածին։ |
|