Դեչկո Ուզունով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1899[1][2] |
Ծննդավայր | Կազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա[3] |
Վախճանվել է | ապրիլի 26, 1986[1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և քաղաքական գործիչ |
Ոճ | ռեալիզմ էքսպրեսիոնիզմ |
Ժանր | գեղանկար դիմանկար նատյուրմորտ գրաֆիկա |
Աշակերտներ | Dimitre Mehandjiysky?, Aleksandar Poplilov?, Ivan Penkov?, Magda Abazova? և Angel Konstantinov? |
Պաշտոն | Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ամուսին | Masha Zhivkova? |
ստորագրություն![]() | |
![]() |
Դեչկո Ուզունով (բուլղար․՝ Дечко Узунов, փետրվարի 22, 1899[1][2], Կազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա[3] - ապրիլի 26, 1986[1][2], Սոֆիա, Բուլղարիա[4]), բուլղարացի գեղանկարիչ, դիմանկարիչ։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ (1983), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1967).
Դեչկո Ուզունովը ծնվել է 1899 թվականին Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզի Կազանլիկ քաղաքում։ 1919-1922 թվականներին սովորել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայում, 1922-1924 թվականներին՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում[5]։
Ստեղծել է գեղանկարներ (կտավ, յուղաներկ, ջրաներկ), դիմանկարներ, նատյուրմորտներ, պատմական, աստվածաշնչյան, առասպելական, ժամանակակից թեմաներով ժանրային գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, իլյուստրացիաներ[6], զբաղվել է բեմանկարչությամբ, մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությամբ։
1938 թվականից եղել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայի պրոֆեսոր, 1965 թվականից՝ Բուլղարիայի նկարիչների միության անդամ։ Ապրել և ստեղծագործել է Սոֆիայում։
1950, 1953 թվականներին արժանացել է Դիմիտրովյան մրցանակի։
![]() |
Բուլղարիայի գեղարվեստի ակադեմիայի ներկայացուցչական խորհուրդ, 1951, մայիսի 1 Դեչկո Ուզունով աջից 6-րդը ( Նենկո Բալկանսկի ձախից 7-րդը) |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեչկո Ուզունով» հոդվածին։ |